Թուրքիայի տարածքից հրետակոծվել է Քեսաբը

Թուրքիայի տարածքից հրետակոծվել է Քեսաբը

PanARMENIAN.Net - Թուրքական սահմանից ոչ հեռու, Սիրիայի Լաթաքիա գավառում գտնվող հայաբնակ Քեսաբը հունվարի 20-ին հրետակոծվել է «Գրադ» ռեակտիվ հրետանային համակարգերից: Հրետակոծել են Թուրքիայի տարածքից:

Ինչպես գրում է Asbarez-ը «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանի վրա հղումով, քաղաքի ուղղությամբ երկու արկ է արձակվել: Մեկն ընկել է տեղի մզկիթից մի քանի մետր հեռավորության վրա, մյուսը` հայ ավետարանչական եկեղեցու մոտ: Հրետակոծման արդյունքում մեկ մարդ ծանր վիրավորվել է, զոհեր չկան:

Քեսաբը գտնվում է Սիրիայի և Թուրքիայի սահմանային շրջանում, այնտեղ 2,5-3 հազար հայ է ապրում, տարածաշրջանում կան նաև հայաբնակ գյուղեր: 2014 թ. մարտի 21-ին, խախտելով բոլոր միջազգային իրավունքներն ու նորմերը, թուրքական կողմը գնդակոծեց Սիրիայի հայաբնակ գյուղերն ու ավանները, իսկ հետո ճանապարհ բացեց գրոհայինների համար, որպեսզի նրանք գրավեն հայկական բնակավայրերը: Գրոհայինների հարձակումից հետո մոտ 400 հայ ընտանիք (այլ տվյալներով մոտ 600 ընտանիք) Քեսաբից տարհանվեց ու ապաստանեց Լաթաքիայում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---