«Բեշիքթաշը» հաստատել է Օզբիլիսի հետ բանակցություններ վարելու մասին տեղեկությունները. Ֆուտբոլիստը Ստամբուլ է մեկնում

«Բեշիքթաշը» հաստատել է Օզբիլիսի հետ բանակցություններ վարելու մասին տեղեկությունները. Ֆուտբոլիստը Ստամբուլ է մեկնում

PanARMENIAN.Net - Թուրքական «Բեշիքթաշ» ակումբը հաստատել է Հաայաստանի ֆուտբոլի հավաքականի խաղացող Արազ Օզբիլիսի հետ բանակցություններ վարելու փաստը: Ակումբը Twitter-ում հայտնել է, որ ֆուտբոլիստը ժամանում է Ստամբուլ` բանակցությունները շարունակելու:

Ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ներ հայտնել էին, որ կողմերն արդեն համաձայնեցրել են խաղացողի տրանսֆերը, իսկ Օզբիլիսը վաղը մեկնելու է Ստամբուլ՝ թուրքական ակումբի հետ 4,5 տարվա պայմանագիր կնքելու համար, գրում է Tert.am-ը:

Հունվարի 20-ին հաղորդվում էր, որ Օզբիլիսը կարող է տեղափոխվել «Լեգիա» կես տարով վարձակալությամբ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իսպանիայի Պրեմիեր լիգայում հանդես եկող «Ռայո Վալյեկանո» ակումբը ցանկանում է վարձակալել Օզբիլիսին: Իսպանական ակումբն առաջարկ է արել Մոսկվայի «Սպարտակին», սակայն կողմերը դեռևս համաձայնության չեն եկել հայ ֆուտբոլիստի բարձր աշխատավարձի պատճառով: Օզբիլիսով հետաքրքրվում են նաև թուրքական «Բեշիկթաշն» ու «Տրաբզոնսպորտը»:

Արազ Օզբիլիսը ծնվել է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում, հայկական ընտանիքում։ Տոհմը Տիգրանակերտից էր: Տոհմի ազգանունը Զբիլիզյան էր, այստեղից էլ թուրքական անվանվամբ ՝ Օզբիլիս։ 1990-ականների սկզբում ընտանիքով տեղափոխվել է Նիդերլանդներ: 5 տարեկանից սկսել է խաղալ ֆուտբոլ և հանդես է եկել Խորնի ՀՎՎ Հոլանդիա թիմում։Դեբյուտը գոլով նշել է 2012 թվականի փետրվարի 29-ին Կանադայի ֆուտբոլի հավաքականի հետ հանդիպման ժամանակ։

2013-ին Օզբիլիսը տեղափոխվել է մոսկովյան «Սպարտակ»:

3 ակումբում Օզբիլիսը 6 խաղաշրջանում 93 խաղի է մասնակցել` դառնալով 18 գոլի հեղինակ: Հայաստանի հավաքականի կազմում նա 4 գնդակ է իրացրել` մասնակցլեով 22 խաղի:

«Այաքսի» կազմում Արազը երկու անգամ հաղթել է Հոլանդիայի առաջնությունում` 2010/11 և 2011/12 խաղաշրջաններում: 2009 թ. ճանաչվել է «Ակաքսի» «Ապագա տաղանդ»:

Կարդացեք նաև՝ «Սպարտակ»-ի մարզիչ. Օզբիլիսն ինքն է ցանկանում փոխել ակումբը

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---