21 հունվարի 2016 - 11:38 AMT
ՍԱՊԾ. Խոզի միսը H1N1-ով վարակման պատճառ չէ

Խոզի միսը կամ մսամթերքը չի կարող հանդիսանալ H1N1 տեսակի (խոզի գրիպ) վարակի պատճառ: Այս մասին տեղեկացնում է ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը:

«Հաշվի առնելով բնակչության որոշ շրջանակում առկա մտավախությունը՝ ՍԱՊԾ մասնագետները պարզաբանում են, որ մսամթերքից հնարավոր չէ մարդուն վարակ փոխանցել և որ անհանգստության պատճառ չկա: Հավելենք, որ այս անունը 2009-ին շրջանառության մեջ էր դրվել պայմանականորեն, հետագայում գիտականորեն կիրառում է ստացել է H1N1 անունը:

Գրիպի այս ենթատեսակը 2010-ից դասվել է մարդուն բնորոշ սեզոնային A տիպի գրիպների շարքին», - ասված է հաղորդագրության մեջ:

Հունվարի 20-ի տվյալներով՝ ՀՀ-ում H1N1 տեսակի գրիպից մահվան 18 դեպք է գրանցվել: Հունվարի 19-ին Հայաստանի հիվանդանոցներից սուր շնչառական վարակներից ապաքինմամբ դուրս է գրվել 234 քաղաքացի։ Նրանցից 108-ը մինչև 18 տարեկան են։ 100-ի մոտ ախտորոշված է եղել թոքաբորբ, որից 41-ը` երեխաներ։

Կարդացեք նաև՝ ԱՆ. Երբ՞ է անհրաժեշտ երեխային անմիջապես տեղափոխել հիվանդանոց

Ինչպե՞ս խուսափել գրիպից. Հուշաթերթ հղիների համար