Պենտագոնը վստահ է, որ ՌԴ օդուժի գործողությունները Սիրիայում ամրապնդել են Ասադի դիրքերը

Պենտագոնը վստահ է, որ ՌԴ օդուժի գործողությունները Սիրիայում ամրապնդել են Ասադի դիրքերը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ավիացիայի գործողությունները Սիրիայում ամրապնդել են երկրի նախագահ Բաշար Ասադի դիրքերը, ինչը կարող է դժվարացնել առաջիկա բանակցությունները սիրիական ընդդիմության հետ: Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ շտաբերի պետերի միավորված կոմիտեի նախագահ, գեներալ Ջոզեֆ Դանֆորդը:

Բրյուսելում լրագրողների հետ զրույցում Դանֆորդը նշել է, որ Սիրիայի կառավարությունն «ավելի վատ վիճակում էր, սակայն, այժմ Ասադի դիրքերը բարելավվել են»,-հայտնել է New York Times-ը:: Գեներալը համեստ է համարել սիրիական բանակի հաջողությունները` ասելով, որ վերջինիս հաջողվել է «միայն որոշ փոքր տարածքներ գրավել» և վերահսկողություն հաստատել այն շրջաններում, որտեղ նախկինում կառավարական ուժերը պաշարված էին ընդդիմության կողմից, այդ թվում այն ընդդիմության, որին սատարում է ԱՄՆ-ն:

Իսկ ԱՄՆ գլխավորած կոալիցիայի գործողությունները ԻՊ դեմ պայքարում գեներալը շատ հաջող է համարել: ԱՄՆ գեներալը հավելել է, որ Ռուսաստանի ռազմական օգնությունը Սիրիային և որպես հետևանք Սիրիայի կառավարության դիրքերի ամրապնդումը կարող են բարդություններ առաջացնել երկրում քաղաքական կարգավորման առումով, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Սիրիայի կառավարության և ընդդիմության բանակցությունները ՄԱԿ միջնորդությամբ մեկնարկելու են հունվարի 25-ին, սակայն կարող են ավելի ուշ սկսվել, եթե կողմերին չհաջողվի նախապես պայմանավորվել, թե ով է ներկայացնելու հանդիպմանը ընդդիմության ուժերը:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

2015-ի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին և նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---