Amnesty International-ը մեղադրում է Թուրքիային հազարավոր քրդերի կյանքը վտանգելու մեջ

Amnesty International-ը մեղադրում է Թուրքիային հազարավոր քրդերի կյանքը վտանգելու մեջ

PanARMENIAN.Net - Թուրքիայի կառավարության գործողությունները երկրի քրդաբնակ շրջաններում անմիջական «սպառնալիք են մոտ 200 հազար մարդու կյանքին և կարող են դիտարկվել որպես հավաքական պատիժ», որի կիրառումն արգելված է Ժնևի 1949թ. օգոստոսի 12-ի կոնվենցիայով: Այդ մասին ասվում է Amnesty International իրավապաշտպան կազմակերպության զեկույցում:

Բնակչության շրջանում հարցման միջոցով կազմակերպության աշխատակիցներին հաջողվել է պարզել, որ քրդերի կոմպակտ բնակության վայրերում հաճախ «շուրջօրյա պարտեային ժամ» է հայտարարվում կամ դադարեցվում է բոլոր սոցիալական ծառայությունների աշխատանքը: Ականատեսները պատմել են, որ որոշ բնակիչներ «արդեն մեկ ամսից ավելի է, չեն կարողանում լքել տները` զրկված լինելով ջրից, սնունդից և բուժօգնությունից:

Amnesty International-ը հայտնել է նաև թուրքական ոստիկանության բազմաթիվ ռազմական գործողությունների մասին բնակելի թաղամասերում` «ծանր զինտեխնիկայի և դիպուկահար զենքի կիրառմամբ»: Ըստ իրավապաշտպանների, հաճախ ուժայիններին զոհ են գնում «կանայք ու երեխաները, որոնք հազիվ թե բախումների մասնակիցներ լինեն»: Ըդնհանուր առմամբ, ըստ իրավապաշտպանների, ոստիկանների և զինվորականնեի այդ դաժանությունը «մշտական սպառնալիք է սովորական մարդկանց կյանքին, որնք վտանգավոր չեն ոչ կառավարության, ոչ շրջապատի համար»:

«Մինչ թուրքական իշխանությունները փորձում են անել հնարավորը ճնշելու համար ներքին քննադատությունը, միջազգային հանրությունը գրեթե չի արձագանքում դրան»,-ասել է Amnesty International-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրերի տնօրեն Ջոն Դալհայզենը: Սիրիայում հակամարտության կարգավորման համար ռազմավարական գործընկերությունը և Թուրքիայի ջանքերն, ուղղված դեպի Եվրոպա ներգաղթյալների հոսքի կասեցմանը, չպետք է երկրորդ պլան մղեն մարդու իրավունքների զանգվածային խախտումների վերաբերյալ մեղադրանքները: Միջազգային հանրությունը չեպքտ է աչք փակի»,-ասել է Դալհայզենը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

ՔԱԿ և Թուրքիայի միջև հարաբերությունները կտրուկ սրվեցին Սուրուչ քաղաքում հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, երբ 32 մարդ զոհվեց, հիմնականում քրդեր: ՔԱԿ զինյալները մեղադրեցին Թուրքիայի իշխանություններին իսլամիստներին աջակցելու մեջ: ՔԱԿ-ը հայտարարեց զինված պայքարի վերսկսման մասին, քանի որ թուրք իրավապահները խախտել են հրադադարի մասին պայմանավորվածությունը: ՔԱԿ գրոհայինները գրեթե ամեն օր հարձակումներ են գործում տարբեր օբյեկտների վրա Թուրքիայում:

ՔԱԿ-ն անկախության համար պայքար է մղում ժամանակակից Թուրքիայի արևելքում 80-ականներից ի վեր: Պատերազմի ընթացքում ավելի քան 40 հազար մարդ է զոհվել, թուրքական տնտեսությանը 1984 թ. ի վեր հասցված վնասը գնահատվում է 1 տրլն դոլար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---