ՄԱԿ-ը 2016-ին Հայաստանում 2,5% տնտեսական աճ է կանխատեսում

ՄԱԿ-ը 2016-ին Հայաստանում 2,5% տնտեսական աճ է կանխատեսում

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ը Հայաստանում 2016-ին 2,5% տնտեսական աճ է կանխատեսում: Ինչպես ասվում է ՄԱԿ տնտեսական և սոցիալական հարցերի դեպարտամենտի նորացված «Տնտեսական իրավիճակն աշխահում և նրա հեռանկարները 2016 թ.» զեկույցում, 2015-ի տվյալներով Հայաստանում տնտեսական աճը կազմել է մոտ 3,8%, հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը:

Ըստ զեկույցի, ՀՆԱ աճը Հայաստանում 2017-ին կկազմի 3%:

ՄԱԿ նախորդ զեկույցում տնտեսության աճը Հայաստանում 2015 թ. կանխատեսվել էր 4%, իսկ 2016-ի համար` 4,2%:

Ըստ ՄԱԿ գնահատականների, գնաճը Հայաստանում 2015-ին կազմել է 5,4%, 2016-ին այն կանխատեսվում է 4,8% սահմանում, իսկ 2017-ին` մինչև 2,9%:

Ընդհանուր առմամբ, ԱՊՀ երկրների և Վրաստանի ՀՆԱ-ն 2015-ի տվյալներով ըստ ՄԱԿ կանխատեսումների 3% անկում կարձանագրի: 2016-ի համար կանխատեսվել է 0,7% աճ, իսկ 2017-ին` 1,8%:

Զեկույցում նշվում է, որ տնտեսական ակտիվությունն ԱՊՀ երկրներում կտրուկ նվազել է 2015-ին առևտրի պայմանների վատթարացման, սահմանափակ ֆինանսավորման և անորոշության բարձր մակարդակի պատճառով: ՄԱԿ փորձագետներն ակնկալում են, որ ՌԴ տնտեսության խնդիրներն անխուսափելիորեն կանդրադառնան նաև ԱՊՀ երկրների վրա:

«Քանի որ ԱՊՀ երկրներից շատերը զգալի կախում ունեն ՌԴ-ից դրամային փոխանցումներից, ռուսական տնտեսության անկումը բացասաբար է անդրադարձել տարածաշրջանի վրա, ինչը կշարունակվի նաև 2016-ին»,-ասվում է զեկույցում:

Զեկույցում ասվում է նաև, որ ԵՏՄ ստեղծումը, որին անդամակցում են Հայաստանը, ՌԴ-ն, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը, նոր հնարավորություններ է բացում առևտրի և ներդրումների համար տարածաշրջանում, թեև ինտեգրման ասպեկտներից շատերը դեռ համաձայնեցված չեն:

Ըստ ՄԱԿ կանխատեսման, Ղազախստանի ՀՆԱ աճը կկազմի 2,1%, Ադրբեջանինը` 2,5%,, Թուրքմենստանինը` 10,5%, Ուզբեկստանինը` 7%, Վրաստանինը` 2,5%,, Ղրղզստանինը` 4,8%, Մոլդովայինը` 2,8%, Տաջիկստանինը` 5%: Ռուսաստանում, Բելառուսում և Ուկրաինայում կախնատեսվում է զրոյական աճ:

Ըստ պետբյուջեի, ՀՆԱ աճը Հայաստանում 2015-ին նախատեսված էր 4,1% չափով, գնաճը` 4% (±1,5%): 2016-ի պետբյուջեում ՀՆԱ իրական աճը նախատեսված է 2,2%: Ըստ ՀԲ կանխատեսման, 2016-ին ՀՀ ՀՆԱ աճը կկազմի 2,2%:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---