Գերմանիայում ճշտել են Ամանորի գիշերը տուժած կանանց թիվը` ավելի քան 1200![]() 21 հունվարի 2016 - 17:39 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայում տվյալներ են հրապարակել Ամանորի գիշերը կանանց վրա փախստականների հարձակումների վերաբերյալ: Ըստ Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա դաշնային շրջանի ներքին գործերի նախարար Ռալֆ Եգերի, ընդհանուր առմամբ տուժել է ավելի քան 1200 մարդ, հայտնում է Lenta.ru-ն Hamburger Abendblatt-ի վրա հղումով: Միայն Քյոլնում տուժած է համարվում 1049 կին, Դյուսելդորֆում` 113, Դորտմունդում` 28, Բիլեֆելդում` 19: Տուժածները հայտնել են կողոպուտի և սեռական ոտնձգությունների մասին: Ըստ Եգերի տվյալների, ոստիկանությունը ստացել է միայն 821 դիմում, քանի որ զոհերից ոմանք կոլեկտիվ դիմում են ներկայացրել: 30 կասկածյալի թվում են Մարոկկոյից, Ալժիրից, Բանգլադեշից, Իրաքից և Սիրիայից ներգաղթած փախստականներ և այդ կարգավիճակի հավակնորդներ, հայտնում է RP.Online-ը: Ամանորի գիշերը Քյոլնի տաճարի հարակից հրապարակում 15-35 տարեկան մոտ 1000 տղամարդ էր հավաքվել: Ըստ վկաների ցուցմունքների, խմած տղամարդիկ շրջապատում էին կանանց, խլում նրանց դրամապանակներն ու բջջային հեռախոսները, իսկ նրանց, ով փորձում էր միջամտել, սպառնում էին հաշվեհարդարով: Կանայք ենթարկվել են նաև սեռական ոտնձգությունների: Հիմնականում հարձակվողները եղել են աֆրիկյան և արաբական արտաքինով երիտասարդ տղամարդիկ: «Վկաների ցուցմունքները, տեղի իրավապահների զեկույցները և դաշնային ոստիկանության հետաքննության տվյալները վկայում են, որ բոլոր իրավախախտները միգրանտներ են եղել»,-ավելի վաղ ասել էր Եգերը: Photo.Reuters ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |