ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԵՐԿՐՆՐԻ ՆԻՍՏԻՆ

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 20-ին Մոսկվայում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի (ՀԱՊ) մասնակից-երկրների` Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Կիրգիզիայի, Տաջիկստանի պաշտպանության նախարարների խորհրդի նիստը: Ինչպես «Արմինֆո» գործակալությանն են հաղորդել ՀՀ ՊՆ մամլո ծառայությունում, Հայաստանի պաշտպանության գերատեսչության ղեկավար Սերժ Սարգսյանը Մոսկվա կմեկնի նոյեմբերի 19-ին: Նիստի ընթացքում կողմերը կքննարկեն «հակաահաբեկչական գործողությունների ռազմական բաղադրիչը», ՀԱՊ արագ ծավալման հավաքական ուժերի տարածաշրջանային ուղղություններով ենթակառույցի զարգացման հնարավորությունները: Կքննարկվեն նաեւ համագործակցության հարցեր «ռազմական տեխնիկայի համատեղ մշակման ու արտադրության շրջանակներում»: Նախատեսվում է, որ խորհուրդը կքննարկի «Ռազմական համագործակցության հիմնական սկզբունքների մասին» համաձայնագրի ակտիվացման հարցերը, որի համաձայն ՀԱՊ մասնակից-երկրների միջեւ ռազմատեխնիկական համագործակցությունն իրականացվում է արտոնյալ պայմաններով:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---