Անկարան մեղադրում է ՌԴ-ին Սիրիայի գծով բանակցությունները տապալելու մեջ` միաժամանակ կարգավորման հույս հայտնելով

Անկարան մեղադրում է ՌԴ-ին Սիրիայի գծով բանակցությունները տապալելու մեջ` միաժամանակ կարգավորման հույս հայտնելով

PanARMENIAN.Net - Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ լարվածությունն Անկարայի և Մոսկվայի միջև նվազելու է: «Լարվածությունը մեր երկրների միջև կնվազի: Հուսով եմ, որ շուտով այդ քաղաքական ճգնաժամը կհաղթահարվի»,-ասել է նա` ելույթ ունենալով ռուս-թուրքական հարաբերություններին նվիրված խորհրդաժողովում երկրի հյուսիս-արևելքում գտնվող Օրդու քաղաքում:

Ըստ թուրք փոխվարչապետի, լարվածությունը ՌԴ հետ հարաբերություններում, անմիջական կապ չունի Սու-24-ի միջադեպի հետ: «Այն ժամանակ մենք ամենաբարձր մակարդակով հայտնեցինք մեր դիրքորոշումը: Եթե մենք վստահ լինեինք, որ ինքնաթիռը ռուսական է, հանարավոր է, այլ կերպ կգործեինք: Ցավոք, ռուսական կողմը գնաց հարաբերությունների սրման ճանապարհով` չնայած խնդիրը դիվանագիտական ճանապարհով լուծելու մեր ջանքերին»,-ասել է նա:

Քուրթուլմուշը վստահություն է հայտնել, որ Թուրքիայի դեմ ՌԴ պատժամիջոցները աստիճանաբար կչեղարկվեն: «Ռուսաստանի և Թուրքիայի միջև կան տարաձայնություններ, այդ թվում նաև Սիրիայի հարցով, սակայն դրանք լուծելի են»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

ՌԴ և Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատթարացան թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24-ի խոցումից հետո: Դեկտեմբերի 1-ից Ռուսաստանում արգելվել են չարթերային թռիչքները դեպի Թուրքիա, բացառությամբ ռուս զբոսաշրջիկներին վերադրձնելու համար գործարկվածներից: 2016-ի հունվարի 1-ից Ռուսաստանը կասեցնում է առանց մուտքի արտոնգրերի ռեժիմը Թուրքիայի քաղաքացիների համար:

ՌԴ կառավարությունն արգելել է սառեցված մսի և մսամթերթի, թռչնամսի, կաթի և կաթնամթերքի, այդ թվում կաթնաշոռի և պանրի, ինչպես նաև լակտոզայից զերծ արտադրանքի, ձկան, ընկույզի և մրգի, բանջարեղենի, հատապտղի և կանաչիի ներմուծումը Թուրքիայից: Թուրքիայից ի թիվս այլ ապրանքների արգելվում է ՌԴ ներկրել լոլիկ, սոխ, վարունգ, ցիտրուսներ, խաղող, խնձոր, տանձ, ծիրան, դեղձ և նեկտարին, սալոր, ելակ, աղ:

Մինչդեռ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Դավոսում հայտարարել է, որ Ռուսաստանը փորձում է խափանել սիրիական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները` ներառելով այնպիսի խմբերի, ինչպես քրդական Ժողովրդական պաշտպանության ջոկատները (YPG):

Իր ելույթում թուրք վարչապետը հայտարարել է, որ տարբերություն չի տեսնում ԻՊ և ՔԱԿ միջև և նշել է, որ «ահաբեկչական խմբավորումները» տեղ չունեն բանակցությունների սեղանի շուրջ:

Դավութօլղուն նշել է, որ ծայրահեղական սունի խմբավորումների դեմ պայքարի համար միջազգային կոալիցիա է հարկավոր, սակայն Ռուսաստանը բարդացնում է պայքարը` հարվածներ հասցնելով Սիրիայի չափավոր ընդդիմությանը, հայտնում է ՌԲԿ-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---