22 դեկտեմբերի 2006 - 14:47 AMT
Հայաստանի «Մեր հայրենիք» հիմնը մնում է ուժի մեջ
Հայաստանի Ազգային Ժողովը 64 «կողմ» եւ 5 «դեմ» ձայներով այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունեց պետական օրհներգի մասին օրինագիծը, որով ամրագրվում է, որ ներկա հիմնը` «Մեր հայրենիք»-ը, ուժի մեջ է ,մինչեւ Հայաստանի նոր օրհներգի տեքստը եւ երաժշտությունը օրենքով սահմանելը: Օրինագծին խիստ դեմ են արտահայտվել Դաշնակցության ներկայացուցիչները, որոնց կարծիքով, գործող օրհներգը, փաստորեն, դառնում է ժամանակավոր: Օրինագիծը ընդունելի չեն համարել նաեւ խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունները, որոնք չեն մասնակցել քվեարկությանը:

Նշենք, որ պետական օրհներգի մասին օրենքի ընդունման պահանջը ամրագրված է փոփոխված Սահմանադրությամբ, որը հաստատվել է 2005 թվականի նոյեմբերի 27-ին: Նոր օրհներգի մշակման համար այս տարի հայտարարված մրցույթը վերջնական արդյունք չտվեց, ինչից հետո որոշվեց նոր մրցույթ անցկացնել: Հաջորդ մրցույթն ենթադրվում է անցկացնել 2007 թվականին: