Ֆրանսիա-Արցախ բարեկամության խումբը համալրվել է

Ֆրանսիա-Արցախ բարեկամության խումբը համալրվել է

PanARMENIAN.Net - Ֆրանսիա-Արցախ բարեկամության խումբը համալրվել է 8 անդամով, այդպիսով խմբի անդամների ընդհանուր թիվը հասել է 48-ի: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, այդ մասին ասվում է խմբի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանի և նրա տեղակալներ Ռենե Ռուքեի և Գի Թեսիեի համատեղ հայտարարության մեջ:

«Ոգևորությունը, որով մեր խումբն ընդունվում է քաղաքական բոլոր ուղղությունների, ինչպես նաև Ֆրանսիայի բոլոր շրջանները ներկայացնող պատգամավորների կողմից, վկայում է, որ մեր գործունեությունն արդյունավետ է, իսկ մեր աջակցությունը վայելող հարցը, այն է` խաղաղության և ժողովրդավարության հաստատումը Հարավային Կովկասում, արդար է»,-ասվում է տարածված հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ ասվում է նաև, որ խումբը ողջունում է նոր անդամների մուտքը, որոնք ներկայացնում են իշխանության մեջ գործող կուսակցությունները:

«Նրանց անդամակցությունը վկայում է Ֆրանսիայի քաղաքական դասի կողմից ղարաբաղյան խնդրի գրագետ ընկալման մասին և հնարավորություն է տալիս ավելի ցայտուն կերպով արտահայտել Ֆրանսիայի քաղաքացիական հասարակության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում»,-հայտարարել է Ֆրանսիա-Արցախ խմբի նախագահը, հայտնում է Panorama.am-ը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---