Մխիթարյանին գլխավոր մարզիչն է համոզել մնալ «Բորուսիայում»22 հունվարի 2016 - 16:45 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը պարզաբանել է, թե ինչու է որոշել մնալ Դորտմունդի «Բորուսիայում» նախորդ մրցաշրջանի անհաջող ելույթից հետո: «2015-ի մարտին առաջին անգամ հանդիպեցի թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի հետ: Նա ինձ համոզեց մնալ թիմում: Ես ուզում էի ապացուցել, որ արժանի եմ խաղալու այստեղ: Նույնը անում եմ նաեւ այս մրցաշրջանում՝ ցանկանալով օգնել թիմին տանել բազում հաղթանակներ: Արդյո՞ք կմնամ թիմում հաջորդ մրցաշրջանում: Հուսամ, որ Տուխելը կրկին կհամոզի ինձ», - ասել է Մխիթարյանը, որը հունվարի 21-ին նշել է իր 27-ամյակը, Deutsche Welle-ին հղումով գրում է «Ա1+»-ը: Հենրիխ Մխիթարյանը Գերմանիայի ընթացիկ առաջնությունում անցկացրել է 16 խաղ, որոնցում խփել է 6 գոլ և կատարել 8 արդյունավետ փոխանցում: Հունվարի 11-ին Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու հնարավորության մասին։ «Ամբիցիոզ եմ, ցանկանում եմ հասնել լուրջ արդյունքների։ Ֆուտբոլիստի կարիերան կարճատև է, այդ պատճառով ցանկանում եմ հասնել առավելագույնի։ Ցանկանում եմ տիտղոսներ նվաճել։ «Բորուսիան» լավ մարզիչ ունի, հիանալի խաղաոճ, որը համապատասխանում է ինձ։ Բազմաթիվ երիտասարդ ֆուտբոլիստներ ունենք։ Իհարկե, այս թիմի հետ կարող եմ շուտով տիտղոսներ նվաճել»,- ասել է Մխիթարյանը: Հունվարի 5-ին հայտնի է դարձել, որ Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանով լրջորեն հետաքրքրվում է «Յուվենտուսը»: ԶԼՄ-ները տեղեկություն են տարածել, թե Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան հանդիպել է թուրինյան ակումբի ներկայացուցիչների հետ, որպեսզի քննարկի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Մխիթարյանի տեղափոխվելու հնարավորությունները: Միաժամանակ, Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Իոահիմ Վատցկեն մամուլի ներկայացուցիչներին վստահեցրել է, որ ակումբը ցանկանում է թիմում պահել երեք ֆուտբոլիստի՝ Հենրիխ Մխիթարյանին, Մատս Հումելսին և Իլկայ Գյունդողանին: Դեկտեմբերի 21-ին Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայել Ցորկը տեղեկացրել է ներկայումս ակումբի համար առաջնային նպատակը Հենրիխ Մխիթարյանի պայմանագրի ժամկետի երկարաձգումն է: Նոր պայմանագրով Մխիթարյանի աշխատավարձը տարեկան 5,5 միլիոն եվրոյից կարող է դառնալ 7,5 միլիոն եվրո: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |