Էրդողան. Թուրքիան Մոսկվային թույլ չի տա Սիրիայում նոր ռազմակայան կառուցել23 հունվարի 2016 - 10:28 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունվարի 22-ին հայտարարել է, որ Թուրքիան Ռուսաստանին թույլ չի տա Սիրիայի հյուսիսում նոր ռազմաբազա կառուցել, որի մասին տեղեկություններ ավելի վաղ հայտնվել էին ամերիկյան ԶԼՄ-ներում, հայտնում է Tert.am-ը: Ինչպես հաղորդում է թուրքական Daily Sabah պարբերականը` Էրդողանը, լրագրողների հարցերին պատասխանելով, նշել է, որ Թուրքիայի տվյալներով հյուսիսային Սիրիայում մոտ 100 ռուս զինվոր է գտնվում: 2015-ի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին և նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին: Էրդողանի խոսքով` PYD («Ժողովրդավարական միություն» քրդական սիրիական կուսակցություն) «ահաբեկչական կազմակերպությունը», որին աջակցում է Ռուսաստանը, ոչնչով չի տարբերվում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից: Ավելի վաղ ՌԴ նախագահի Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի գծով հատոկ ներկայացուցիչ, ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը հայտարարեց, որ Մոսկվան կշարունակի շփումներն Իրաքի և Սիրիայի քրդերի հետ: «Մենք փոխըմբռնում ունենք, որ քրդերը պետք է ներկայացված լինեն Սիրիայում ընդդիմության համախմբան հայրենասիրական հարթակի վրա, այնպես որ կաշխատենք նաև առաջիկայում»,-ասել է Բոգդանովը: Քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության առաջնորդ Սալիհ Մուսլիմն իր հերթին հայտարարել է, որ սիրիաբնակ քրդերը պատրաստ են փոխգործակցել Ռուսաստանի հետ Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՌԴ ԱԳ փոխնախարար․ Կարևոր է, որ Ալմաթիի շփումները եռակողմ պայմանավորվածությունների հունով են գնում «Սատարում ենք Աստանայի ջանքերին այդ ուղղությամբ»,–ասել է նա Ոստիկանություն․ Օպերային հարակից փողոցները փակ են լինելու Օպերայում անցկացվելու է EBRD–ի միջազգային ֆորումը Գիշերը բողոքի ակցիայի 5 մասնակից է ձերբակալվել Նրանք, ըստ իրավապաշտպանի, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակտիվ աջակիցներ են Գալուզին․ ԵՄ առաքելությունը գործում է ՀՀ հարևանների՝ Ադրբեջանի և Իրանի դեմ, հակառուսական քարոզչություն տանում Նա ասել է, որ առաքելությունը հաշվետու չէ «ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին, ոչ այլ շահագրգիռ երկրներին ու կառույցներին» |