Վրացական լարին պատմական նվազագույն ցուցանիշն է գրանցել դոլարի համեմատ

Վրացական լարին պատմական նվազագույն ցուցանիշն է գրանցել դոլարի համեմատ

PanARMENIAN.Net - Վրաստանի ազգային բանկը հունվարի 22-ին հաջորդ օրվա համար ԱՄՆ դոլարի հանդեպ վրացական լարիի փոխարժեքը հաստատել է 2,4694 GEL/$ հարաբերակցությամբ, ինչը նվազագույն պատմական ցուցանիշն է:

Ավելի վաղ գրանցված նվազագույն ցուցանիշն արձանագրվել էր 1999 թ. փետրվարի 23-ին, երբ լարիի փոխարժեքը հետևյալն էր` 2,4510 GEL/1:

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին խնդրել է քաղաքացիներին խուճապի չմատնվել լարիի փոխարժեքի նվազման պատճառով: Ըստ նրա, դա կապված է վերջին օրերին հարևան երկրներում տեղի ունեցած արժեզրկումների հետ, հայտնում է «Վեդոմոստին»:

Օրերս կտրուկ արժեզրկվեց նաև ադրբեջանական մանաթը: Ադրբեջանի կենտրոնական բանկն արգելել է արտարժույթի փոխանակումը գլխամասային գրասենյակներից, բաժանմունքներից և մասնաճյուղերից դուրս: Տարադրամի փոխանակում փոխանակման կետերում չի իրականացվում, բոլոր կետերը փակվել են, շուրջ 6 հազար մարդ զրկվել է աշխատանքից:

Վրաստանի դրամական ազգային միավորը` լարին, մտցվել է կանխիկ շրջանառության մեջ 1995 թվականի հոկտեմբերի 2-ին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---