Ֆրանսիայի վարչապետ. Միգրացիոն ճգնաժամը կարող է ոչնչացնել Եվրոպան23 հունվարի 2016 - 15:21 AMT PanARMENIAN.Net - Փախստականների հետ կապված ճգնաժամը լրջագույն վտանգ է Եվրոպայի համար: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը BBC-ին տված հարցազրույցում: «Հենց Եվրոպան կարող է մեռնել, ոչ թե Շենգենի գոտին: Եթե Եվրոպան չկարողանա պաշտպանել իր սահմանները, բուն Եվրոպայի գաղափարը հարցականի տակ կդրվի»,-հայտարարել է Վալսը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք փախստականների ներհոսքի պատճառով Շենգենի գոտին կդադարի գործել: Ֆրանսիայի վարչապետը պարզաբանել է, որ կմեռնի ոչ թե Եվրոպան, այլ «եվրոպական նախագիծը` եվրոպական արժեքները, Եվրոպայի հայեցակարգը: Ըստ նրա, երբեմն թվում է, թե Եվրոպայում սահմաններ չկան, սակայն դրանք կան և պաշտպանվելու կարիք ունեն: Եվրոպան պետք է անհապաղ քայլեր ձեռնարկի արտաքին սահմանների վերահսկման ուղղությամբ: Ըստ Վալսի, Եվրոպան պետք է հստակ հայտարարի, որ չի ընդունելու բոլոր փախստականներին, հակառակ դեպքում եվրոպական հանրությունը «կապակայունացվի»: Քաղաքական գործիչը նշել է Գերմանիայի կանցլեր Մերկելի «համարձակությունը», սակայն հայտարարել է, որ վերջինիս «եկեք` ձեզ կընդունեն» քաղաքականությունը կարող է հսկայական փոփոխությունների պատճառ դառնալ ԵՄ-ում: Վալսը հիշեցրել է, որ ներգաղթյալների հոսքից տուժում է ոչ միայն Գերմանիան, այլ նաև Ավստրիան և Հյուսիսային Եվրոպայի ու Բալկանյան թերակղզու երկրները, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ըստ ԵՄ Frontex գործակալության, 2015-ին Եվրամիություն է ժամանել մոտ 1,2 մլրդ ներգաղթյալ: Այս միգրացիոն ճգնաժամը խոշորագույնն է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Միայն Սիրիայից հեռացել է 4,6 մլն մարդ: Փախստականները նավակներով հասնում են Հունաստանի, Իտալիայի կղզիներ, այնուհետև ճանապարհը շարունակում հյուսիս՝ Գերմանիա, Ավստրիա, Ֆրանսիա, Շվեդիա, Մեծ Բրիտանիա: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |