«Գազպրոմ Արմենիա»-ն պարզաբանում է. Դեկտեմբերի սպառման աճը ցրտով է պայմանավորված

«Գազպրոմ Արմենիա»-ն պարզաբանում է.  Դեկտեմբերի սպառման աճը ցրտով է պայմանավորված

PanARMENIAN.Net - «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը դեկտեմբեր ամսվա բաժանորդների սպառած գնի վերաբերյալ հունվարի 23-ին հայտարարություն է տարածել, որի մեջ ասվում է. «Դեկտեմբեր ամսին բաժանորդների կողմից փաստացի սպառած գազի ծավալը համապատասխանում է գազահաշվիչի ցուցմունքին, հետևաբար նաև այդ հիմքով ներկայացված վճարման ենթակա գումարին։

«Գազպրոմ Արմենիա»-ի համաձայն՝ ինչ վերաբերում է որոշ բաժանորդների կողմից բարձրացված դժգոհություններին, թե հաշիվներն ավելի շատ են, քան նախորդող նոյեմբեր ամսին, կամ պայմանականորեն ասած ջեռուցման սեզոնի առաջին ամսին, ապա անհրաժեշտ է հաշվի առնել մեկ կարևոր և որոշիչ հանգամանք՝ եղանակային ջերմաստիճանը, ինչը ըստ Հիդրոմետի ներկայացված պաշտոնական տվյալների,օրինակ, Երևանում նոյեմբեր ամսին կազմել է +5-ից +7 աստիճան տաքություն, դեկտեմբեր ամսին՝ միջին 0-ից -1,5 աստիճան ցուրտ:

«Ակնհայտ է, որ արտաքին ջերմաստիճանի նվազման պարագայում սպառումը աճում է՝ ջեռուցվող տարածքի անհրաժեշտ ջերմաստիճանը ապահովելու համար: Իհարկե, ինչ-որ տեղ պետք է հաշվի առնել նաև նախատոնական օրերին հատուկ կենցաղային նպատակներով օգտագործվող լրացուցիչ ծավալը: Առանձին բաժանորդների դժգոհությունների կամ անհամաձայնությունների հետ կապված «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պատրաստ է դիտարկել բոլոր դեպքերը փաստացի հասցեներով և ներկայացնել գազի ծախսի ու վճարման ենթակա գումարների ամբողջական էպիկրիզը՝ նաև նախորդ տարիների համեմատականով: Բաժանորդները կարող են դիմել Ընկերության «թեժ գիծ» կամ տարածքային ծառայություններ», - ասված է հաղորդագրությունում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---