Քաղաքապետարանը արտակարգ ռեժիմով է աշխատելու՝ սպասվող ձյան պատճառով

Քաղաքապետարանը արտակարգ ռեժիմով է աշխատելու՝ սպասվող ձյան պատճառով

PanARMENIAN.Net - Հայպետհիդրոմետ ծառայության տվյալների համաձայն, հունվարի 23-ի երեկոյան ժամերից Երևանում սպասվում են ձյան տեսքով տեղումներ, որոնք կշարունակվեն մինչև հունվարի 26-ի ցերեկը: Առաջիկա օրերին սպասվում է նաև ջերմաստիճանի կտրուկ նվազում մինչև -17 աստիճան:

Հաշվի առնելով այս հանգամանքը, Երևանի քաղաքապետարանի համապատասխան բոլոր ծառայությունները կաշխատեն արտակարգ ռեժիմով՝ փորձելով առավելագույնս մեղմել տեղումներով պայմանավորված քաղաքացիներին պատճառվող հնարավոր անհարմարությունները։

Թե՛ ձնամաքրման, թե՛ ճանապարհների երթևեկելի հատվածներն աղի և ավազի խառնուրդով մշակման աշխատանքները կիրականցվեն համաձայն նախապես հաստատված ընթացակարգի։

Այնուհանդերձ, երթևեկի հնարավոր դժվարություններից զերծ մնալու նպատակով, քաղաքապետարանը հորդորում է երևանցիներին լինել ավելի զգոն և ուշադիր, պահպանելով ձմեռային երթևեկության բոլոր կանոնները։

Քաղաքապետարանը կոչ է անում նաև առաջացող հարցերի և խնդիրների մասին տեղեկացնել Երևանի քաղաքապետարանի «Թեժ գիծ» հեռախոսահամարների /514-152, 514-187, 514-236, 1-08/ կամ վարչական շրջանների ֆեյսբուքյան էջերի միջոցով:

Եղանակային փոփոխությունների արդյունքում հնարավոր անհարմարությունների լուծման հարցում ակնկալվում է համաքաղաքացիների օժանդակությունն ու ըմբռնումով մոտեցումը։

Հանրապետության տարածքում հունվարի 21-22-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-ի օրվա երկրորդ կեսին, 24-25-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 25-ին ամենուրեք` ձյուն: Օդի ջերմաստիճանը 24-25-ին` հատկապես ցերեկը, կնվազի 8-10 աստիճանով:

Քամին՝ հարավ-արևմտյան` 8-12 մ/վրկ արագությամբ, 24-25-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ:

Երևանում հունվարի 21-22-ին, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-ի օրվա երկրորդ կեսին, 24-25-ին սպասվում են տեղումներ:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---