25 դեկտեմբերի 2006 - 13:01 AMT
Ի. Ալիեւ. Բաքուն պայքարելու է Ղարաբաղի համար «ռազմական ուժով»
Ադրբեջանը երբեք չի համաձայնվի Լեռնային Ղարաբաղին ինքնավարություն տրամադրել, եւ «այդ տարածաշրջանի համար կպայքարի, այդ թվում եւ ռազմական ուժով»: Այդ մասին «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: «Մենք միշտ դիտարկել ենք Մինսկի խումբը` որպես ընդհանուր օրգանիզմ: Եւ պետք է ասեմ, որ Մինսկի խմբի գործնեության վերջին փուլը բավականին դրական է կարգավորման ուղիներ գտնելու տեսանկյունից: Ինչպես նաեւ դա երեւի թե Մինկսի խմբի համանախագհ երկրների ընդհանուր ակտիվ գործնեության մնացած տարրերից մեկն է»,- նշել է նա: Քանի որ, ըստ Իլհամ Ալիեւի խոսքերի, վերջերս այդ երկրների միջեւ համագործակցության մակարդակը նվազել է: Մի շարք դեպքերում շատ լուրջ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շրջանակներում Ֆրանսիան, Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը աշխատում են միասին եւ դա դրական է: «Գիտեք ինչ, ես, այնուամենայնիվ, գտնում եմ, որ մենք բնականաբար հարգանքով եւ երախտագիտությամբ ենք վերաբերվում այն երկրներին, որոնք փորձում է գտնել հակամարտության կարգավորումը: Սակայն դա մեր հարցն է: Մենք չպետք է այն բարդենք որեւիցե մեկի վրա: Մենք ինքներս պետք է այն լուծենք: Այլ կողմից, դա մեր հողն է, մեր տարածքը: Մենք պետք է ուժեղ լինենք: Մենք պետք է ամրապնդենք տնտեսությունը, բանակը: Պետք է ավելի ակտիվ լինեն դիվանագիտական ճակատում: Պետք է դառնանք եւ արդեն դառնում ենք ավելի կարեւոր երկիր, քան Հայաստանն է: Պետք է մեր կարեւորությամբ եւ ներուժով եւ նախագծերով գերակշռենք հայկական լոբբիին: Չէ որ մեր պայաքրը, ըստ էության, Հայաստանի դեմ չէ: Եթե բաց խոսենք, Հայաստանը որպես երկիր մեզ մրցակից չէ: Եթե վերացնենք հայկական լոբբին, ապա հարցը տարրական լուծում կստանար»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը: