25 դեկտեմբերի 2006 - 14:47 AMT
Իրանի նախագահը պնդում է, որ ՄԱԿ-ի բանաձեւի հեղինակները շուտով կզղջան արածի համար
Շաբաթ օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն ընդունել է Իրանի միջուկային ծրագրին վերաբերով N 1737 բանաձեւը: ՄԱԿ -ի բոլոր անդամ երկրներին արգելվում է Իրանի միջուկային եւ բալիստիկական ծրագրերի զարգացմանն աջակցող ցանկացած առարկաների, նյութերի, սարքավորումների եւ տեխնոլոգիաների մատակակարումն ու վաճառքը: Բացի այդ, ՄԱԿ-ում հրատարակվել է Իրանի ընկերությունների եւ քաղաքացիների ցուցակը, որոնց հետ շփումներից պետք է խուսափեն երկրները: Անվտանգության խորհուրդը հանձնարարել է ՄԱԳԱՏԷ-ին 60 օրից ներկայացնել զեկույց, որում կներկայացվեն Իրանի կողմից ձեռնարկված քայլերը:

Բանաձեւում ներկայացված են պահանջները Իրանի նկատմամբ` դադարեցնել ուրանի հարստացման բոլոր ուսումնասիրությունները, քանի որ այդպիսով կարող է արտադրվել ոչ միայն արդյունաբերության համար նախատեսված էներգիա, այլեւ միջուկային զենքի արտադրման համար: Տվյալ բանաձեւը համեմատաբար մեղմ բնույթ է կրում, քանի որ Ռուսաստանին, որը Անվտանգության խորհրդի մշտական անդամ է եւ սեփական տնտեսական շահերն ունի Իրանում, հաջողվել է հասնել նրան, որ արգելքներ չդրվեն «իրանցի պաշտոնյաների տեղափոխությունների եւ ընկերությունների արտաքին տնտեսական գործնեության վրա»:

Թեհրանում պատժամիջոցների վերաբերյալ նորությունը «սվիններով ընդունվեց»: Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հայտարարեց, որ այդ բանաձեւը «թղթի կտոր է» համարում: «Հավանում է Արեւմուտքը դա թե ոչ, Իրանը միջուկային տերություն է հանդիսանում»,- ընդգծել է նա: «Այս բանաձեւն Իրանին որեւէ վնաս չի հասցնի, մինչ դեռ դրա հեղինեկաները կփոշմանեն արածի համար»: Բացի այդ, իրանական խորհրդարանը խոստացել է վերանայել Իրանի եւ Միջուկային էներգիայի վերահսկողության միջազգային գործակալության համագործակցության նպատակահարմարությունը, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները: