«Զվարթնոցն» առաջինը Կովկասում ԻՍՕ 50001 հավաստագիր է ստացել Էներգակառավարման ոլորտում25 հունվարի 2016 - 13:34 AMT PanARMENIAN.Net - Ստանդարտների Բրիտանական ինստիտուտը (BSI) «Զվարթնոցի» ուղևորային համալիրին շնորհել է ԻՍՕ 50001 սերտիֆիկատ` Էներգակառավարման համակարգի ոլորտում, ինչը ընդգծում է կառավարող ընկերության հաստատակամությունը էներգաարդյունավետության շարունակական բարելավման հարցում: Ծրագիրը գործարկվել է 2015թ և նախատեսում է էներգետիկ թիմի համար ապահովել այնպիսի ընդունելի համակարգ, որով էներգետիկ արտադրողականությունը կինտեգրվի ստանդարտի կառավարման պրակտիկայում: Այն մանրամասնում է էլեկտրաէներգիայի օգտագործման, չափման և փաստաթղթագրման, ինչպես նաև այնպիսի սարքերի, համակարգերի նախատեսումը և ձեռքբերումը, որոնք նպաստում են էներգաարդյունավետության բարձրացմանը: Կազմակերպության բոլոր մակարդակների և գործառույթների ամբողջական ներգրավվածությունն ապահովել է ստանդարտի հաջող կիրառումը, և ժամանակին արդյունքների արձանագրումը: ԱՄՕ-ի գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն նշել է.«Մենք նպատակ ունենք նվազագույնի հասցնել էլեկտրաէներգիայի սպառումը` շարունակական բարելավման փուլերով ավելացնելով էներգաարդյունավետությունը, ապահովելով մեր ուղևորների ու աշխատակիցների համար անվտանգ և հարմարավետ միջավայր:Մենք չենք կարող վերահսկել էլեկտրաէներգիայի սակագները, սակայն կարող ենք վերահսկել էներգակառավարումը մեզ մոտ: Ծրագրի մեկնարկից հետո մեզ մոտ կրճատվել են վատնումները, ավելացել արդյունավետությունը, և ինչը շատ կարևոր է` կարողացել ենք ձևավորել շարունակական բարելավման մշակույթ կազմակերպության բոլոր մակարդակներում: Հուսով եմ նմանատիպ ջանքեր կգործադրվեն նաև մյուս կազմակերպությունների կողմից ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ տարածաշրջանում», ասվում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ հաղորդագրության մեջ: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը Ազգային տաղավարի համադրողն է ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է |