25 դեկտեմբերի 2006 - 15:56 AMT
Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կաջակցի Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների զարգացմանը
Եթե Հայաստանի համար Վրաստանը ռազմավարական նշանակություն ունի, քանի որ նրա տարածքով գազատար է անցնում, ինչպես նաեւ առեւտուր է տարվում նրա տարածքով, ապա Վրաստանը նույնը չի կարող ասել Հայաստանի մասին: Այդ մասին Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Անդրադառնալով Վրաստանի անդմակացությանը ՆԱՏՕ-ին` Վարդան Օսկանյանը նշել է, որ Հայաստանը չի կարող որեւիցե մեկին թելադրել, թե նա անվտանգության ինչ խնդիրներ դնի, եւ Վրաստանի կողմից ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը իհարկե նրա գործն է: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ այդ հարցում Հայաստանին անհրաժեշտ է գիտակցել` հատկապես ինչ դիրքորոշում է Վրաստանը գրավելու անդմակցությունից հետո: Նախարարը նաեւ նշել է, որ Վրաստանի անդամակցությամբ ՆԱՏՕ-ին պետք է չէ տարածաշրջանում փոփոխություններ ենթադրել, քանի որ դրանք կհակասեն Վրաստանի շահերին: «Այսօր տարածաշրջանում բաժանարար ուժերի բացակայությունը տարածաշրջանում կայունության կարեւարագույն գրավականն է, եւ դա նաեւ կախված է հայ-վրացական հարաբերություններից»,- նշել է նա` ավելացնելով, որ ճնշումը կողքից այնպիսին է, որ եթե այդ հարաբերությունները խախտվեն, տարածաշրջանում բաժանարար ուժեր կստեղծվեն, որոնց գոյությունը չի համապատասխանում ոչ Հայաստանի, ոչ Վրաստանի, ոչ էլ տարածաշրջանի, առավել եւս Եվրոպայի շահերին:

Մինչ դեռ, Վարդան Օսկանյանը հիշեցրել է, որ անվտանգության խնդիրները Հայաստանի համար հիմնվում են կոմպլեմետար քաղաքականության վրա, իսկ դա ՀԱՊԿ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների զուգահեռ խորացումն է: Միեւնույն ժամանակ, նախարարը նկատել է, որ Վրաստանի անդմակացությունը ՆԱՏՕ-ին ոչ միայն չի կարող խանգարել Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների զարգացմանը, այլեւ ընդհակառակը կաջակցի դրանց: Հաշվի առնելով այն փաստը, որ դեռ վաղ է խոսել ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության ժամկետների մասին, Հայաստանը դեռ իրավիճակի զարգացման գնահատման ժամանակ ունի, հաղորդում է Regnum-ը: