Սերովի կտավը Մոսկվայում ցուցադրվելուց հետո կզբաղեցնի իր տեղը Հայաստանի Ազգային պատկերասրահում25 հունվարի 2016 - 14:41 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում մեծ հաջողությամբ ընթանում է հայտնի ռուս նկարիչ Վալենտին Սերովի աշխատանքների ցուցահանդեսը, որը մեծ իրարանցում է առաջացրել և մեծ հետաքրքրության պատճառով երկարացվել ևս մեկ շաբաթով` մինչև հունվարի 31-ը: Նկարչի 150-ամյակին նվիրված ցուցահանդեսն արդեն ունեցել է գրեթե 500 հազար այցելու: Սակայն հունվարի 26-ից ցուցահանդեսը կգործի առանց 6 կատվի, որոնք Մոսկվա էին բերվել արտերկրից, այդ թվում Հայաստանից: Այս մասին լրագրողներին է ասել Տրետյակովյան պատկերասրահի գլխավոր տնօրեն Զելֆիրա Տրեգուլովան: «Արտերկրից բերված կտավներն, այդ թվում Լվովայի դիմանկարը փարիզյան Օրսե թանգարանից, Ալեքսանդր Երրորդի դիմանկարը Կոպենհագենից, «Պատուհան» էսքիզը Բելառուսից, Մարիա Ակիմովայի դիմանկարը Հայաստանի ազգային պատկերասրահից, կցուցադրվեն նաև երկուշաբթի` հունվարի 25-ին: Դրանից հետո արտերկրից բերված նկարները պետք է վերադարձվեն, քանի որ ըստ մաքսային օրենսդրության, դա պետք է արվի ոչ ուշ, քան հունվարի 29-ին: Տնօրենը հավելել է, որ ցուցահանդեսը կշարունակի աշխատանքն արդեն առանց այդ գործերի: «Մենք կարողացանք ցուցահանդեսը երկարացնել ևս մեկ շաբաթով, քանի որ ցուցադրման պայմաններով դա վերջին ժամկետն է, երբ մենք կարող ենք լույսի տակ պահել գծանկարները»,-հավելել է Տրեգուլովան: Ըստ Տրեգուլովայի, աշխատանքների վիճակը փորձագետների մշտական հսկողության տակ է, այն համարվել է բավարար, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Սերովի Մ.Ն. Ակիմովայի դիմանկարը Հայաստանի Ազգային պատկերասրահի մարգարիտներից մեկը է։ Ինքը Սերովը, ըստ Ի.Է. Գրաբարի վկայության, այդ դիմանկարը համարել է իր 15 լավագույն ստեղծագործություններից մեկը: Մ.Ն. Ակիմովան սերում էր մոսկովյան հայ ընտանիքից, նրա խորթ հայրը Մոսկվայի Լազարյան ինստիտուտի տնօրենն էր: Արվեստաբան Հայաստանի ազգային պատկերասրահի հիմնադիր տնօրեն Ռ. Դրամբյանն իր հուշերում գրել է. «Ինձ հետ զրույցում Ի.Է. Գրաբարը հիշում էր, որ այդ կտավը նկարելու ժամանակաընթացքում (այսինքն` 1908 թ.-ին) Սերովի հետ միասին մի քանի անգամ այցելել են Ակիմովային հրաշալի երեկոներ են անցկացրել նրա մոտ:20-ականների վերջին մենք դիմեցինք Մարիա Նիկոլաևնային` առաջարկելով դիմանկարը վաճառել Հայաստանի թանգարանին: Ծանր ժամանակներ էին, այդ ժամանակ Ակիմովան ապրում էր մոր հետ, միջոցների կարիք ուներ և կարող էր համաձայնել թանգարանի առաջարկին: Սակայն վաճառել դիմանկարը` հրաժարվում է. նա այն նվիրում է թանգարանին: Դա մեծարժեք նվերներից մեկն է, որ ստացել է Հայաստանի պատկերասրահը»: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |