Ուժի մեջ է մտել Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթգծի նախագծի ֆինանսավորումն արգելող օրենքը

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայկական համագումարը (ԱՀՀ) ողջունում է այն փաստն, որ անցած շաբաթ ուժի մեջ է մտել Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը կապող եւ Հայաստանը շրջանցող երկաթգծի նախագծի ֆինանսավորումն արգելող օրենքը: Ինչպես հաղորդում է ԱՀՀ-ն, փաստաթուղթը ներառում է սենատորներ Ռոբերտ Մենենդեսի եւ Ռիկ Սանտորումի առաջարկած ուղղումը, որը բացառում է ԱՄՆ Արտահանման-Ներմուծման բանկին ֆինանսավորել երկաթուղու շինարարությունը, որը մեկուսացնում է Հայաստանին տնտեսական եւ տարածաշրջանային տրանսպորտային միջանցքից: Այդ կետի ընդունումը ԱՀՀ արշավի մի մասն է, ուղղված Հայաստանի մեկուսացման դեմ: «Հայաստանի մեկուսացմանն ուղղված Թուրքիայի եւ Ադրբեջանի փորձերի դեմ իրագործվող ԱՀՀ-ի նախաձեռնությունը հայրենիքի անվտանգության եւ բարգավաճման ապահովմանն ուղղված բազմաթիվ միջոցառումներից մեկն է»,-հայտարարել է ԱՀՀ գործադիր տնօրեն Բրայան Արդունին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---