ՎիվաՍել-ՄՏՍ. 82% աճ` բաժանորդային սարքավորումների և աքսեսուարների վաճառքի ոլորտում25 հունվարի 2016 - 16:29 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը 2015թ.-ին դարձյալ ապահովել է գործունեության բարձր ցուցանիշ առանցքային բոլոր ոլորտներում` ներառյալ բաժանորդային սարքավորումների և աքսեսուարների վաճառքը, ինչը կազմել է 1,969 մլրդ դրամ՝ 2014թ. համեմատությամբ (1,081 մլրդ դրամ) արձանագրելով 82% աճ: Ամբողջ աշխարհում, հեռահաղորդակցության օպերատորների համար բաժանորդային սարքավորումների և աքսեսուարների վաճառքը դարձել է եկամտի կարևոր աղբյուր, hետևաբար նաև՝ մրցակցության ևս մեկ ուղղություն: Ունենալով ընտրության լայն հնարավորություն՝ բաժանորդները նախընտրում են ձեռք բերել մատչելի, միևնույն ժամանակ՝ բարձրորակ և բազմագործառույթ բջջային հեռախոսներ: Բջջային սարքը ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոնից կամ ընկերության առցանց խանութից գնելու որոշմանը նպաստող գործոններից են նաև սարքի հետ տրամադրվող երաշխիքը և վճարման հարմարավետ պայմանները: ՎիվաՍել-ՄՏՍ-ի մրցակցային կարևոր մյուս առավելություններից է նաև Հայաստանի ամբողջ տարածքում գործող ամենաընդարձակ բջջային ծածկույթը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում հաճախորդները հնարավորություն ունեն ընտրություն կատարելու բջջային հեռախոսների, մոդեմների, երթուղիչների, պլանշետային համակարգիչների և աքսեսուրաների լայն տեսականուց, ինչպես նաև բաժանորդագրվելու սակագնային այնպիսի պլանների, որոնք գնված սարքի հետ մատչելի ամսավճարի դիմաց տրամադրում են անսահմանափակ ինտերնետ հասանելիություն, ինչպես նաև՝ առաջարկում ամսավճարի և ապառիկ տարբերակով վճարման հարմարավետ պայմաններ: Որպես Հայաստանում 4G ցանցում ծառայություններ մատուցող միակ ընկերություն, ՎիվաՍել-ՄՏՍ-ը հատուկ ուշադրություն է դարձնում իր սպասարկման կենտրոններում համապատասխան սակագնային պլանների հետ մատչելի գնով և 4G ցանցի հետ համատեղելի բջջային հեռախոսների, պլանշետային համակարգիչների և երթուղիչների ապահովմանը: Այն բաժանորդները, ովքեր ունեն 4G ցանցի հետ համատեղելի սարքեր, սակայն չունեն համապատասխան USIM քարտեր, կարող են հին SIM քարտերն անվճար փոխարինել՝ այցելելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման որևէ կենտրոն: Ավելին, 2015թ.-ի դեկտեմբերի երկրորդ կեսից մի շարք ինտերնետային սակագնային պլանների, այդ թվում՝ «ՄՏՍ կոնեկտ», «Office-Zone» և «ՄՏՍ պլանշետ» սակագնային պլանների թե՛ ընթացիկ և թե՛ նոր բաժանորդները, ստանում են գերարագ ինտերնետի ավելի մեծ փաթեթ և ներբեռնման ավելի բարձր արագությամբ ինտերնետ՝ գերարագ փաթեթը սպառելուց հետո: «Ոլորտում արձանագրված աճը պայմանավորված է ՎիվաՍել-ՄՏՍ-ի ձգտումով. բաժանորդներին տրամադրել Հայաստանում ամենաընդարձակ ծածկույթ ունեցող իր 3G ցանցի և երկրում կոմերցիոն միակ 4G ցանցի առավելություններից օգտվելու լավագույն պայմաններ՝ առաջարկելով ինտերնետից օգտվելու բարձր արագություն ապահովող բջջային սարքերի լայն տեսականի: ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում առաջարկվող բջջային սարքերը հնարավորություն ունեն ապահովելու հաղորդակցման, բիզնեսի կամ ժամանցի նպատակով ինտերնետ մուտք գործելու առավել բարձր արագություն՝ պայմանավորված ընկերության բջջային ցանցի բարձր թողունակությամբ: Մեր մրցակցային առավելություններից են նաև մատչելի գինը, վճարման պարզ և հարմարավետ տարբերակները, ինչպես նաև բաժանորդի կարիքներին հարմարեցված սակագնային պլանների առկայությունը»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |