Ադրբեջանցի շարքայինը գերի է հանձնվել հայկական զինված ուժերին

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 24-ին ժամը 14:10-ի սահմաններում Իջեւանի զորամասի մարտական հենակետերից մեկին մոտեցել եւ գերի է հանձնվել ադրբեջանական զինված ուժերի ժամկետային զինծառայող, 1987թ. ծնված շարքային Սամիդ Նազիմօղլի Մամեդովը: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, ադրբեջանցի զինծառայողն եղել է առանց զենքի եւ զինամթերքի: Տվյալ արարքը նա բացատրում է Ադրբեջանի ԶՈՒ սպաների կողմից պարբերաբար ծաղրանքի եւ ծեծի ենթարկվելու փաստով: Սամիդ Մամեդովը ծառայում է մեկ տարի, զորակոչվել է Ակստաֆայի ԶԿ-ից: Կատարվում է հետաքննություն:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---