26 դեկտեմբերի 2006 - 13:56 AMT
Ղարաբաղի շուրջ բանակցությունները կընթանան նույն կերպ, իսկ ընտրություններն այստեղ կապ չունեն
2007 թվականին կշարունակվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման դանդաղ ընթացքը: Այդ մասին, պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցերին, Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԶԼՄ-ների Կովկասյան ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքերով, տեսանելի ապագայում ոչ մի նոր բան այդ խնդրի վերաբերյալ չի նախատեսվում: «Հնարավորությունների պատուհանը» ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար բաց է մնում, այն ոչ ոք չի փակել եւ չի փակի: Սակայն իրական իրավիճակը կարգավորման գործընթացում հակամարտության սառեցման եւ շուտափույթ կարգավորման մեջ չէ, այն այդպիսին է մնում 1996 թվականից ի վեր: Հարցը մեխանիզմների մշակումն է: Ղարաբաղի շուրջ բանակցությունները կընթանան նույն կերպ, իսկ ընտրություններն Ադրբեջանում եւ Հայաստանում այստեղ ոչ մի կապ չունեն»,-նշել է նա: