Ավստրիան կսահմանափակի փախստականների ներկայությունը երկրում 3 տարով

Ավստրիան կսահմանափակի փախստականների ներկայությունը երկրում 3 տարով

PanARMENIAN.Net - Ավստրիայում հաստատվելու նպատակ ունեցող փախստականներին կտրվի նույնականացման քարտ, որի ժամկետը կսահմանափակվի 3 տարով, իսկ դրանից հետո ներգաղթյալները ստիպված կլինեն կամ հիմնավորել ժամկետի երկարացումը, կամ հեռանալ երկրից: Հունվարի 26-ին այսպիսի որոշում է կայացրել Ավստրիայի նախարարների խորհուրդը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Այսպես կոչված «ժամանակավոր ապաստանի» նախագիծը քննարկվել է այն միջոցների շրջանակում, որոնք Ավստրիայի իշխանությունները որոշել են ձեռնարկել` կրճատելու համար փախստականների քանակը երկրում: Երկորի ղեկավարությունը մտադիր է վերադառնալ տարեկան 30 հազար փախստական միջին թվին: 2015-ին Ավստարիայում է հիմնավորվել ավելի քան 90 հազար փախստական:

Ակնկալվում է, որ դա կվերաբերվի այն փախստականներին, որոնք հայտ էին ներկայացրել նախորդ տարվա նոյեմբերի 15-ից: Ավստրիայի իշխանությունները տարին մեկ անգամ կստուգեն, թե ինչ իրավիճակ է ապաստան հայցողների երկրներում և ըստ այդմ արտաքսելու կամ կարգավիճակը երկարացնելու մասին որոշում կկայացնեն: Նախարարները նաև խստացրել են ընտանիքի վերամիավորման կարգը երկիր ժամանողների համար: Ըստ Ավստրիայի կանցլեր Վերներ Ֆայմանի, ոչ բոլոր ներկաներին էին համաձայն, սակայն, ընդհանուր առմամբ, նախագիծն ընդունվել է և այժմ խորհրդարանի հերթն է, որը պետք է քննարկի նախագիծը մինչև ապրիլի 2-ը:

Միգրացիոն ճգնաժամը Եվրոպայում ամենամեծն է Երկրորդ համաշխարհայինի տարիներից հետո: 2015-ի հուլիսին ԵՄ ժամանած միգրանտների քանակը հատեց 100 հազարի սահմանն ու կազմեց 107,5 հազար:Նրանցից 2 հազար 500-ը մահացել է Եվրոպա հասնելու ճանապարհին:

Ընդհանուր առմամբ, 2015-ին Եվրոպայի ճանապարհն է բռնել մոտ 1 միլիոն փախստական: Փախստականների ուղին սկսվում է Սիրիայից, Լիբիայից և միջերկրածովյան այլ երկրներից: Նրանք նավակներով հասնում են Հունաստանի, Իտալիայի կղզիներ, այնուհետև ճանապարհը շարունակում հյուսիս՝ Գերմանիա, Ավստրիա, Ֆրանսիա, Շվեդիա, Մեծ Բրիտանիա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---