Օհանյան. Հայաստանը քննարկում է ՍՈւ- 30 կործանիչների ձեռքբերման հարցը

Օհանյան. Հայաստանը քննարկում է ՍՈւ- 30 կործանիչների ձեռքբերման հարցը

PanARMENIAN.Net - Հայաստանի Զինված ուժերի զարգացման պլանով նախատեսվում է զարգացնել բոլոր զինատեսակները և նոր միջոցներ ձեռք բերել: Այս մասին լրագրողների հետ 2015 թվականի ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` հաստատելով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո տարածված տեղեկությունը, որ քննարկվել էր ՍՈւ- 30 կործանիչների ձեռքբերումը, հայտնում է Tert.am-ը:

Անդրադառնալով հայկական սահմանի մոտ թուրք-քրդական բախումների վտանգի գնահատմանը նախարարության կողմից` Սեյրան Օհանյանն ասել է. «Նախ, պաշտպանական ռազմավարական վերանայման շրջանակներում մենք գնահատել ենք բոլոր այն սպառնալիքները, որոնք կան անվտանգության միջավայրից ելնելով և հաշվի ենք առել այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում մեր հարևան պետությունում` մեր սահմանին: Եվ այս առումով, Ազգային անվտանգության ծառայության և այլ կառույցների հետ համապատասխան պլանավորում ենք իրականացնում»:

Սա առաջին հերթին սահմանային ծառայության խստացումն է, համագործակցությունն է ԶՈՒ տարբեր ստորաբաժանումների և սահմանապահների հետ. «Եվ եթե լինեն փախստականներ, նրանց ուղղությամբ համապատասխան միջոցառումներ իրականացում ենք։ «Շանթ 2015» զորավարժության ժամանակ սա փորձարկվեց զորավարժության գործնական մասում»:

Նախարար Սեյրան Օհանյանը կրկնեց իր նախորդ հայտարարությունը, որ ՀԱՊԿ-ը անհրաժեշտ է հատկապես Թուրքիայից եկող սպառնալիքը չեզոքացնելու համար: «Հիմա էլ եմ կրկնում, որ ՀԱՊԿ-ի հնարավորությունները և՛ նրանց տարածաշրջանային համակարգերի ձևավորման, և՛ ՀԱՊԿ համակարգում մեր ռազմավարական գործընկերոջ հետ միացյալ զորախմբի կազմում ունենք համապատասխան պլանավորում, մենք տարեցտարի բարձրացնում ենք մեր կարողությունները հատկապես՝ օպերատիվ ծավալման, զորահավաքային պատրաստության առումով»,- նշել է նախարարը:

2015-ին Հայաստանն ու Ռուսաստանի կնքեցին երկու խոշոր վարկային պայմանագիր, որոնց համաձայն Մոսկվան պետք է $270 մլն՝ տրամադրեր Մեծամորի ատոմակայանի նորոգման և $200 մլն՝ սպառազինության ձեռքբերման համար:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---