Մոսկվայում կկանգնեցվի «Միմինո» ֆիլմի հերոսների հուշարձանը27 դեկտեմբերի 2006 - 14:06 AMT PanARMENIAN.Net - Եկող տարի Մոսկվայում նախատեսվում է հուշարձան կանգնեցնել «Միմինո» ֆիլմի հերոսներին` Վալիկո Միզանդարիին (Վախթանգ Կիկաբիձե), Ռուբիկ Խաչիկյանին (Ֆրունզիկ Մկրտչյան) եւ Վոլոխովին (Եվգենի Լեոնով): Հուշարձանը կնվիրվի ռեժիսոր Գեորգի Դանելիայի «Միմինո» ֆիլմի էկրան դուրս գալու 30-ամյակին: Նախօրեին այդ նախաձեռնությունը ստացել է Մոսքաղդումայի մշակույթի հանձնաժողովի հավանությունը: Մոտ ժամանակներս համապատասխան օրինագիծ կնախապատրաստվի: «Միմինոի» հերոսներին նվիրված հուշարձանը նախատեսվում է տեղադրել «Չիստիե պրուդի» տարածքում` այնտեղ, ուր կատարվել են ֆիլմի նկարահանումները եւ որտեղ այժմ ապրում է Գեորգի Դանելիան: Որպես այլընտրանքային տարբերակ դիտվում է Մոսկվայի կենտրոնում Գրուզինսկայա փողոցի շրջանում եւ նախկին «Ռոսիա» հյուրանոցի հարեւանությամբ գտնվող տարածքները, որտեղ հանդիպում են ֆիլմի հերոսները: Հուշարձանի լավագույն նախագծի համար մրցույթ կհայտարարվի: Ինչպես հայտարարել է Մոսքաղդումայի մշակույթի հանձնաժողովի նախագահ Եվգենի Գերասիմովը, «պետք է այնպիսի քանդակ ստեղծել, որ բոլորի կողմից այն միանման ընկալվի, եւ որ բոլորին հաղորդի ջերմություն եւ լավ տրամադրություն, ինչպես ֆիլմը:..Ցանկալի է, որ այդպիսի տրամադրություն տիրի յուրաքանչյուր տանը, ամեն մի բակում»: Բուբա (Վախթանգ) Կիկաբիձեն հավանություն է տվել հուշարձան կանգնեցնելու գաղափարին: «Դրանով, հավանաբար, կարտահայտվի այն գաղափարը, որ մարդը մարդուն ընկեր է, այլ ոչ թե գայլ, այդպիսի ասացվածք կա: Իհարկե, դա լավ է»,-նշել է Վախթանգ Կիկաբիձեն: Մեկնաբանելով հուշարձան կանգնեցնելու նախաձեռնությունը` ժողովրդական դերասանուհի Մարինա Դյուժեւան, որը «Միմինոյում» կատարել է Միզանդարիի երիտասարդ փաստաբանի դերը, նշել է, որ «բրոնզաձույլ եռյակը օրհներգ կլինի բարի մարդկային հարաբերություններին», հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |