ԵԱՀԿ-ն վերահաստատել է՝ ՄԽ-ն ԼՂ հակամարտող կողմերի երկխոսության միակ ֆորմատն է27 հունվարի 2016 - 15:17 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խումբը միակ ֆորմատն է ԼՂ հակամարտող կողմերի երկխոսությունը կազմակերպելու համար: Այս մասին Գերմանիայի՝ Եվրոպայում անվտանգության և գործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) 2016-ի նախագահության ստանձնման կապակցությամբ հրավիրված ասուլիսին հայտարարել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը: Նա փոխանցել է ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հայտարարությունը, թե Գերմանիան աջակցելու է համանախագահների ջանքերին ԼՂ հակամարտության լուծում գտնելու հարցում, որոնք պետք է ընդլայնվեն: «Շփման գծում առկա խնդիրները մտահոգիչ են, հատկապես, որ ծանր զինատեսակներ են օգտագործվում, որն էլ բերում է քաղաքացիական անձանց զոհերի: Սա պետք է լինի առաջնային նպատակ, և մենք նաև ամբողջությամբ աջակցում ենք Մինսկի խմբի համանախագահներին, որպեսզի կարողանան հայ-ադրբեջանական սահմանին հետաքննության մեխանիզմներ ներդնել: Դրա համար խնդրում ենք հակամարտող կողմերը ուսումնասիրեն այդ առաջարկները կառուցողական ոգով»,- ասել է Քեսլերը, գրում է Tert.am-ը: Դեսպանը նշել է, որ որպես նախագահող երկիր, իրենք քաղաքացիական բնակչության անվտանգությունը պահելու պարտավորություն ունեն: Հարցին, թե շփման գծում առաջարկվող հետաքննությունների մեխանիզմների ներդրմանը ՀՀ-ն և Արցախը բազմիցս կողմ են արտահայտվել և միակ դեմը Ադրբեջանն է, ուստի գործնական քայլ պետք չէ ձեռնարկել՝ Քիսլերը պատասխանել է. «Գերմանիան գիտի երկու կողմի դիրքորոշումներն էլ, բայց շեշտում է այս մեխանիզմի կարևորությունը երկու կողմի հետ էլ և հստակ ասել ենք, որ ակնկալում ենք, որ կողմերը կողմ լինեն հետաքննության մեխանիզմների ներդրմանը»: Իսկ թե հաստատում է շրջանառվող այն տեղեկությունը, թե Գերմանիան հավակնում է Մինսկի խմբում տեղ ունենալ՝ փոխարինելով Ֆրանսիային, Գերմանիայի դեսպանը պատասխանել է, որ առաջին անգամ է լսում, որ Գերմանիան հետաքրքրված է համանախագահ դառնալով: Կարդացեք նաև՝ Անդրեյ Սորոկին. ԵԽԽՎ-ն փորձում է անտեսել բոլոր սկզբունքները, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում |