Freedom House. ՀՀ-ն ու ԼՂՀ-ն «ազատության» վարկանիշում Ադրբեջանից առաջ են

Freedom House. ՀՀ-ն ու ԼՂՀ-ն «ազատության» վարկանիշում Ադրբեջանից առաջ են

PanARMENIAN.Net - Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում 2016» զեկույցը, որտեղ ներկայացված է աշխարհի պետություններում ազատության ու մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը։

Ադրբեջանը հնարավոր 100-ից ունի 16 միավոր ու «անազատ» կարգավիճակ ունեցող երկիր է։

Հայաստանը (46), Արցախը (33) ու Վրաստանը (64), ըստ զեկույցի, «կիսաազատ» երկրներ են։

Վատթարագույն իրավիճակը մի շարք աֆրիկյան պետություններում է՝ Սոմալիում, Արևմտյան Սահարայում, ինչպես նաև Ուզբեկստանում, Թուրքմենստանում, Հյուսիսային Կորեայում, Ադրբեջանում և այլն։

Զեկույցում նշվում է, որ իրավիճակն, ընդհանուր առմամբ վատթարացել է, տնտեսական ճնշումներն ու հասարակական անհանգստությունը բերում են բռնապետական ռեժիմների կողմից այլակարծության ճնշմանն ու զանգվածային միգրացիայի, ահաբեկչությանն ու մեծ ժողովրդավարություններում այլատյացության զարգացմանը, գրում է Tert.am-ը։

Հոկտեմբերի 28-ին Freedom Houseմիջազգային իրավապաշտպան ընկերությունը հրապարակել է աշխարհի երկրներում ինտներնետի ազատության 2015-ի զեկույցը։ Համացանցի ազատության ցուցանիշով ԱՊՀ-ի անդամ երկրներից ազատ է համարվել միայն Հայաստանը:

Freedom House-ի 2014-ի զեկույցի համաձայն՝ ՀՀ-ն ԱՊՀ միակ երկիրն էր ազատ համացանցով: Ըստ 2015-ի զեկույցի՝ մասամբ ազատ են Ադրբեջանը, Ուկրաինան և Ղրղըզստանը, իսկ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ուզբեկստանը ոչ ազատ երկրների շարքում են:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---