Ադրբեջանը որոշել է գազ չգնել Ռուսաստանից

PanARMENIAN.Net - Ադրբեջանական կողմի պատասխանի բացակայությունը «Գազպրոմի» հետ բանակցություններին` 2007 թվականի համար բնական գազի ներկրման վերաբերյալ ասում է ռուսական գազից հրաժարվելու մասին: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արդյունաբերության եւ էներգետիկայի նախարար Նաթիկ Ալիեւը: Նրա խոսքերով, նման պնդման համար հիմք է հանդիսացել անցած շաբաթ Մոսկվայում կայացած երկկողմ բանակցությունների անարդյունավետությունը: «Ադրբեջանը պետք է ռուսական գազ գնի մինչեւ եկող տարվա հունվարի 1-ը: Նոր պայմանագրի բացակայությունը մատնանշում է, որ Ադրբեջանը հրաժարվում է ներկրումից: Ըստ իս, 2007 թվականին Ադրբեջանը գազ չի գնի Ռուսաստանից»: Ինչ վերաբերում է այլընտրանքային տարբերակներին, ներկայումս Իրանի հետ այդ հարցի շուրջ բանակցություններ չեն ընթանում»,-ասել է Ալիեւը:



Ռուսաստանի «Գազպրոմ» ԲԸ-ի ներկայացուցիչները դեկտեմբերի 26-ի հայտարարության մեջ նշել են, որ քանի որ ադրբեջանական կողմը կոնկրետ պատասխան չի տվել, Ռուսաստանը կմշակի հաջորդ տարվա առաքումների հաշվեկշիռը առանց հաշվի առնելու Ադրբեջանի պահանջարկը: «Գազպրոմի» ներկայացուցիչները հայտարարել են, որ 1,5 մլրդ խորանարդ մետր գազը կբաշխեն Ռուսաստանի եւ Եվրոպայի սպառողների միջեւ: Հայտարարության մեջ նաեւ ասվում է, որ գազի ավելցուկը Ադրբեջանը մտադիր է օգտագործել արտահանման համար, եւ գազային կոնցեռնի համար աննպատակահարմար է աջակցել այդ միտմանը:



Հիշեցնենք, որ 2006 թվականին Ադրբեջանը Ռուսաստանից ներկրել է 4,5 մլրդ խորանարդ մետր բնական գազ, վճարելով 110 դոլար հազար խորանարդ մետրի համար: 2007 թվականին ռուսական կողմը մտադիր է բարձրացնել գինը մինչեւ 235 դոլար հազար խորանարդ մետրի համար, հաղորդում է ԱՊԱ-ն:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---