Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղու շինարարության նախապատրաստումը կսկսվի 2007 թվականի մայիսին

PanARMENIAN.Net - Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղու շինարարության մասին համաձայնագիրը կստորագրվի 2007 թվականի հունվարին: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեն: Նրա խոսքերով, Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ տրանսպորտային հաղորդակցության ստեղծմանն ուղղված աշխատանքները շարունակվում են: Իր հերթին երկաթուղու շինարարությանը մասնակցելու պատրաստակամություն է հայտնում նաեւ Թբիլիսին: Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելիի խոսքերով, Վրաստանը նույնպես պատրաստ է համաձայնագիր կնքել Թուրքիայի հետ գազի արտահանման վերաբերյալ: Արթուր Ռասիզադեն նշել է նաեւ, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ տրանսպորտային հաղորդակցության ստեղծման նախագծումը եւ նախապատրաստումը կսկսվի 2007 թվականի մայիսին, գրում է The New Anatolian գործակալությունը: Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը օրինագիծ է ստորագրել, ըստ որի ԱՄՆ Արտահանման-Ներկրման բանկին արգելվում է ֆինանսավորել Հայաստանը տնտեսական եւ տարածաշրջանային տրանսպորտային միջանցքից մեկուսացնող երկաթուղու շինարարության նախագիծը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---