Թուրք պատմաբանը «կեղծիք» է անվանել հայերի եւ ասորիների ցեղասպանության համար մեղադրանքները

PanARMENIAN.Net - Ասորիների ցեղասպանություն գործելու մեղադրանքները կեղծիք են: Այդ մասին հայտարարել է Թուրքական պատմական ընկերության ղեկավար Բյուլենթ Օզդեմիրը: Նրա խոսքերով, այժմ Թուրքիան հետապնդվում է 1915 թվականին տեղի ունեցած ասորիների ցեղասպանության համար` երկրի ներսում վերաբնակեցման ժամանակ: Պատասխանելով Քրիստոնյա-ժողովրդավարական կուսակցությունից հոլանդական խորհրդարանական Քեմիել Էուրլինգսի զեկույցին, որտեղ նա մեղադրում է Թուրքիային Պոնտոսի հույների, ասորիների եւ հայերի ցեղասպանություններ գործելու համար` նա նկատել է, որ դա «նույնպիսի կեղծիք է, ինչ Հայոց ցեղասպանությունը Առաջին աշխարհամարտի տարիներին»: Օզդեմիրը հաղորդել է նաեւ, որ գիրք է գրել այդ հարցի վերաբերյալ, եւ նախապատրաստման ընթացքում օգտագործվել են արտասահմանյան պահոցների փաստաթղթեր, որոնք առավել հուսալի են, քան օտտոմանյանները: «Չորս ամսվա ընթացքում ես մանրակրկիտ ձեւով ուսումնասիրել եմ բրիտանական եւ ամերիկյան ազգային պահոցները: Մեր հետազոտությունների արդյունքում պարզվեց, որ ոչ Օսմանյան կայսրությունը, ոչ ժամանակակից Թուրքիան չեն կարող մեղադրել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ցեղասպանություն կատարելու համար: Հայոց ցեղասպանության մասին խոսելիս սխալ է համեմատություններ անել ասորիների ցեղասպանության հետ, որը վտանգ չի ներկայացնում Թուրքիայի համար»,-ընդգծել է թուրք պատմաբանը, գրում է The New Anatolian գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---