Իրանը պատրաստ է սկսել գազի առաքումը Հայաստան ցանկացած պահի

PanARMENIAN.Net - Իրանը պատրաստ է սկսել գազի առաքումը Հայաստան ցանկացած պահի, սակայն Հայաստանը դեռեւս պատրաստ չէ իրանական գազը ստանալ, հաղորդում է Iran Daily-ն: Իրան-Հայաստան գազատարի նախագծի իրականացման պատասխանատու Մոհամադ Ռեզա Լորզադեն հայտնել է, որ իրանական կողմը կատարել է Հայաստան գազի առաքումն սկսելու համար պահանջվող բոլոր աշխատանքները եւ տեղադրել անհրաժեշտ սարքավորումները: «Հայկական կողմը հանդիպում է խնդրել մարտի վերջին` քննարկելու գազի մատակարարման նախագիծը, ինչպես նաեւ Հայաստանից Իրան էլեկտրաէներգիայի արտահանման հարցը», - ասել է նա, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---