8 հունվարի 2007 - 16:37 AMT
«ՀայՌուսգազարդի»` Հայաստան գազի ներկրման լիցենզիան երկարաձգվել է մեկ տարով
Հայաստանի հասարակական ծառայությունների կարգավորման հանձնաժողովը երկարաձգել է N 0102 լիցենզիայի ժամկետը «ՀայՌուսգազարդ» ընկերության համար` Ռուսաստանից Հայաստան գազի ներկրման առնչությամբ, մինչեւ 2007 թվականի դեկտեմբերի 31-ը: Նշենք, որ լիցենզիայի ժամկետը ավարտվում էր 2006 թվականի դեկտեմբերի 31-ին: Հիշեցնենք, որ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի առաքման եւ տարածման մենաշնորհ ունի: «ՀայՌուսգազարդ» ընկերությունն ստեղծվել է 1997 թվականին: Դրա հիմնադիրներն են հանդիսանում ռուսական «Գազպրոմ» ընկերությունը, Հայաստանի կառավարությունը եւ «Իտերա» ընկերությունը: Ներկա դրությամբ Հայաստան գազի միակ ներկրողը Ռուսաստանն է: Ամեն տարի Վրաստանի տարածքով Հայաստան է առաքվում միջինում 1,7 մլրդ խորդանարդ մետր բնական գազ, հաղորդում է Regnum-ը: