ՀՀ-ի մշտական բնակչությունը 12 ամսում նվազել է 12.000-ով

ՀՀ-ի մշտական բնակչությունը 12 ամսում նվազել է 12.000-ով

PanARMENIAN.Net - 2016-ի հունվարի 1 դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 մլն 998.600 մարդ, 2015-ի համեմատ նվազելով 12.000-ով կամ 0.4%-ով: Այս մասին հունվարի 19-ին լրագրողներին ասել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:

Նա պարզաբանել է, որ նվազումը պայմանավորվել է բնակչության միգրացիայի -26 հազար մարդ ցուցանիշի ու բնական շարժի մոտ 14 հազար մարդու՝ ծնունդների ու մահերի տարբերության արդյունքում:

2015-ի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ-ում գրանցվել է 5 մլն 462.000 սահմանային գրանցում՝ մուտքերի և ելքերի, որոնց հաշվեկշիռը բացասական է՝ 43.438 մարդ, ինչը 1.766-ով ավելի է 2014-ի համեմատ, գրում է Tert.am-ը:

«Եթե համեմատելու լինենք ՀՀ փաստաթղթերով անձանց սահմանահատումները, պետք է ասեմ, որ նրանց բացասական հաշվեկշիռը կազմել է 47.676, ինչը 2014-ի համեմատ ավելացել է 602-ով: 201-ին երկրում կացության կարգավիճակ են ստացել 5722 օտարերկրացիներ», - վերկայացրել է ԱՎԾ պաշտոնյան:

ԱՎԾ տվյալներով՝ 2015-ի 9 ամսում ՀՀ մշտական բնակչությունը նվազել է 6.600 մարդով: Հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թվաքանակն ըստ 2011-ի մարդահամարի հիման վրա և ընթացիկ հաշվառման տվյալների կազմել է 3 մլն 4 հազար մարդ, որից 1.910.900-ը բնակվում է քաղաքներում, 1.093.100-ը` գյուղական վայրերում:

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության, հաշվետու շրջանում ՀՀ բնակչության նվազումը 6.600-ով պայմանավորված է բացասական միգրացիոն սալդոյով, որը 16.300-ով գերազանցում է բնակչության բնական աճը` 9.800 մարդ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---