Spectator. Թուրքիան վերածվում է պարանոիկ պետության

Spectator. Թուրքիան վերածվում է պարանոիկ պետության

PanARMENIAN.Net - Թուրքիան գնալով ավելի է նմանվում պարանոիկ պետության: Դրանում համոզվելու համար բավական է նշել, թե ով է բացահայտում ճշմարտությունը կառավարության ձախողումների և հանցագործությունների մասին, գրում է բրիտանական The Spectator-ը:

Ըստ հոդվածի հեղինակ Ջոն Բաթլերի, Թուրքիայի նախագահ Էրդողանը, ցուցադրելով անսահման իշխանության իր ձգտումը, «ակնհայտորեն տառապում է մեգալոմանիայով»: «Նա նևրոտիկ է, երբ խոսքը իր կառավարությանը սպառնալիքների մասին է, և նա գնալով ավելի մեծ պարանոիկ է դառնում` վախենալով իր կուսակցության ներսում աջակցության բացակայությունից»,-գրում է հեղինակը:

Բաթլերը հիշեցնում է Անկարայի բացահայտ ճնշումները քաղաքացիների հանդեպ, որոնք դժգոհ են նրա գործողություններից, մասնավորապես, Cumhuriyet-ի երկու լրագրողների գործը, որոնց ցմահ ազատազրկում է սպառնում` լտեսության մեղադրանքով, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարը և Անկարայի թղթակից Էրդեմ Գյուլը ձերբակալվել են Սիրիա զենք տեղափոխող բեռնատարների նկարները հրապարակելու համար:

Բաթլերը հիշատակում է նաև մեկ այլ դեպք` վերջերս Թուրքիայում հայտնի թոկ-շոուի եթերում մի կին զանգարահերց, ներկայանալով որպես ուսուցչուհի, և հայտարարեց սարսափելի բռնությունների մասին երկրի առավելապես քրդաբնակ շրջաններում: Հաջորդ իսկ օրը հեռուստաալիքը ստիպված էր ներողություն խնդրել, իսկ հաղորդումը հայտնվեց փակման եզրին:

Հեղինակը համարում է, որ Էրդողանը միտումնավոր թաքցնում է ճշմարտությունը քրդերի դեմ պայքարի մասին:

Ավելի վաղ Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը զեկույց էր հրապարակել, որտեղ ասվում է, որ Թուրքիայի կառավարության գործողությունները երկրի քրդաբնակ շրջաններում անմիջական «սպառնալիք են մոտ 200 հազար մարդու կյանքին և կարող են դիտարկվել որպես հավաքական պատիժ», որի կիրառումն արգելված է Ժնևի 1949թ. օգոստոսի 12-ի կոնվենցիայով:

Բնակչության շրջանում հարցման միջոցով կազմակերպության աշխատակիցներին հաջողվել է պարզել, որ քրդերի կոմպակտ բնակության վայրերում հաճախ «շուրջօրյա պարտեային ժամ» է հայտարարվում կամ դադարեցվում է բոլոր սոցիալական ծառայությունների աշխատանքը: Ականատեսները պատմել են, որ որոշ բնակիչներ «արդեն մեկ ամսից ավելի է, չեն կարողանում լքել տները` զրկված լինելով ջրից, սնունդից և բուժօգնությունից:

Բաթլերը նշում է, որ երկրի իշխանությունները, քրդերին ահաբեկիչներ անվանելով, հանդուրժող են «իսկական ահաբեկիչներ» ԻՊ գրոհայինների հանդեպ:

«Կառավարությունը հենց այնպես կարող է ձերբակալել ցանկացած քրդի կամ քրդերին համակրող քաղաքական գործչի «ահաբեկիչներին համակրելու» համար, սակայն զարմանալիորեն հանդուրժող է իսլամիստ ահաբեկիչների դեպքում»,-գրում է հեղինակը:

Բաթլերը հիշեցնում է նաև Էրդողանի վերջին սկանդալային հայտարարությունն այն մասին, որ հիտլերյան Գերմանիան կարող է օրինակելի մոդել լինել նախագահական կառավարման համար: «Գուցե, Հիտլերի հետ պատահական համեմատությունը Էրդողանի համար «լեզվի սայթաքում էր» ըստ Ֆրոյդի»,-եզրակացնում է հեղինակը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---