Forbes. 2015-ին Սամվել Կարապետյանը $610 մլն է վաստակել անշարժ գույքով

Forbes. 2015-ին Սամվել Կարապետյանը $610 մլն է վաստակել անշարժ գույքով

PanARMENIAN.Net - «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանն ըստ Forbes-ի հայտնվել է երրորդ հորիզոնականում ՌԴ անշարժ գույքի «արքաների» նոր վարկանիշում:

Ըստ պարբերականի, գործարարի եկամուտը անշարժ գույքի ոլորտում 2015-ին կազմել է մոտ $610 մլն: Հանդեսը նշում է, որ Կարապետյանին է պատկանում 925 300 քմ առևտրային տարածք, 48400 քմ գրասենյակային տարածք, 48 000 քմ պահեստային տարածք և 1157 հյուրանոցային համար:

Խոսելով ընկերության ծրագրերի մասին, Forbes-ը, մասնավորապես, գրում է, որ «Իզվեստիա» թերթի և հրատարակչության հին շենքերի տեղում «Տաշիրը» 120 000 քմ բնակելի տարածք կկառուցի և առևտային տարածքներ: «Ապագա բնակելի թաղամասի 40% կդառնա նախագահի գործերի վարչության սեփականությունը, մնացածը կլինի «Տաշիրի» սեփականությունը»,-նշում է պարբերականը:

Վարկանիշի առաջին տեղում են գործարարներ Զարահ Իլիևն ու Գոդ Նիսանովը ($115 մլրդ), երկրորդում` IKEA-ի սեփականատեր Ինգվար Կամպրադը ($680 մլն):

Կարապետյանն ընդգրկված է «Անշարժ գույքի արքաների» վարկանիշում առաջին իսկ վարկանիշից: Ըստ հանդեսի, գործարարի եկամուտը վարձակալությունից 2011-ին կազմել է $565 մլն, 2012-ին` $720 մլն, 2013-ին` $960 մլն, 2014-ին` $1,08 մլրդ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---