Որոշ հեռուստաընկերություններ ժամանակավոր կշարունակեն անալոգային հեռարձակումը

Որոշ հեռուստաընկերություններ ժամանակավոր կշարունակեն անալոգային հեռարձակումը

PanARMENIAN.Net - Թվային հեռարձակման լիցենզիա չունեցող հեռուստաընկերություններին իրավունք է տրվում շարունակել անալոգային հեռարձակում իրականացնել: Այս մասին հունվարի 29-ին ասել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Անդրադառնալով ԶԼՄ-ների գործունեությունը կարգավորող օրենսդրությանը՝ բանախոսը ուշագրավ է համարել 2015-ի դեկտեմբերի 17-ին Ազգային ժողովի ընդունած «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որը ներկայացրել էր կառավարությունը։

«Այդ նոր օրենքը նախատեսում է մասնավոր մուլտիպլեքսորի (կազմակերպություն, որն իրականացնելու է թվային հեռարձակում՝ գործող հանրային ցանցի հետ զուգահեռ) լիցենզավորման ու գործունեության կարգն ու պայմանները, իսկ մարզերում գործող՝ թվային հեռարձակման լիցենզիա չունեցող հեռուստաընկերություններին իրավունք է տրվում շարունակել անալոգային հեռարձակում իրականացնել, մինչև մասնավոր մուլտիպլեքսորի մուտքը շուկա», - ասել է Մելիքյանը, գրում է Tert.am-ը:

ՀՀ կառավարության որոշմամբ՝ սոցիալապես անապահով խավին DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերը տրամադրվելու են անվճար:

Հունվարի 1-ից Հայաստանում պետք է դադրեցվեր անալոգային հեռարձակումը և անցում կատարվեր թվային հեռարձակման: Այժ անցման նոր ժամկետներ հայտնի է չեն:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---