2007 թվականը ակտիվ է լինելու Հայաստանի արտաքին քաղաքականության համար

PanARMENIAN.Net - 2006 թվականին լուրջ փոփոխություններ են կատարվել տարածաշրջանում, որոնք անդրադարձել են նաեւ Հայաստանի վրա: Ինչպես Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը, փոփոխությունները վերաբերում են Իրան-Արեւմուտք հարաբերությունների սրմանը, տրանսպորտային նախագծերին, Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերություններին, ինչպես նաեւ ԵՄ դերի ընդլայնմանը տարածաշրջանում, մասնավորապես, Հայաստան-ԵՄ Գործողությունների ծրագրի առումով: «Ես կառանձնացնեի նաեւ Իսրայելի ագրեսիան Լիբանանի դեմ եւ բանակցային գործընթացի շարունակությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ: Նկատվում է նաեւ միջազգային կազմակերպությունների, մասնավորապես, ՎՈՒԱՄ-ի ակտիվացում»,-նշել է Օսկանյանը: ՀՀ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ 2007 թվականն ավելի ակտիվ կլինի, քանի որ սկսվում է այն ծրագրերի իրագործումն, որոնց շրջանակներում ընդգրկված է Հայաստանը` ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի, էներգետիկ ոլորտում հայ-իրանական համագործակցության ոլորտներում: «Կշարունակվի նաեւ Թուրքիայի հանդեպ տարվող քաղաքականությունը, որը նախատեսում է սահմանների բացում առանց նախապայմանների: Ուշադրության կենտրոնում կմնա Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը եւ Հին Ջուղայի հայկական գերեղմանոցի հարցը»,-ասել է ՀՀ արտգործնախարարը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---