30 հունվարի 2016 - 10:48 AMT
Ջերմաստիճանը հունվարի 30-31-ին կբարձրանա 6-8°C-ով

Հանրապետության տարածքում հունվարի 30-ին, փետրվարի 2-ին արևմտյան շրջաններում հնարավոր է թույլ ձյուն: Հունվարի 31-ին, փետրվարի 1-ին, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը 30-31-ին կբարձրանա 6-8 աստիճանով:

Քամին` հյուսիս-արևմտյան` 8-12 մ/վրկ արագությամբ, 30-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ արագությամբ:

Երևանում հունվարի 30-ին, փետրվարի 2-ին սպասվում է ամպամածություն, կա թույլ ձյան հավանականություն:

Հունվարի 31-ին, փետրվարի 1-ին, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանի հունվարի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 12.30C (1999 թ.)

• Օդի նվազագույն ջերմաստիճան` -23.70C (1972 թ.)

• Օդի միջին օրական ջերմաստիճան` -4.60C

Հունվարի 25-ի գիշերը հանրապետության տարածքում տեղացել է առատ ձյուն, առանձին հատվածներում եղել են ամսական նորմայի չափ տեղումներ:

Ձյան ծածկի առավելագույն բարձրությունը Ջերմուկում հասնում էր 87սմ-ի, Հրազդանում 86 սմ-ի, Ապարանում՝ 65 սմ-ի, Քաջարանում՝ 63 սմ-ի, լեռնային մարզերում բուք է և ցածր տեսանելիություն:

Հունվարի 26-ին շրջանների զգալի մասում ձյուն էր: Օդի ջերմաստիճանը 26-2-ին նվազել էր 13-15 աստիճանով, 29-30-ին՝ բարձրացել 4-6 աստիճանով: