Թենիսիստուհի Անի Ամիրաղյանը՝ Անթալիայի մրցաշարի եզրափակչում

Թենիսիստուհի Անի Ամիրաղյանը՝ Անթալիայի մրցաշարի եզրափակչում

PanARMENIAN.Net - Անթալիայում ընթացող թենիսի կանանց մրցաշարում Անի Ամիրաղյանը շարունակում է հաղթարշավը:

Հայ թենիսիստուհին կիսաեզրափակչում հաղթել է Թուրքիայի ներկայացուցիչ Այլա Ակսուին` 6։3, 6։3 հաշվով, գրում է Armsport.am-ը:

Ակսուն մրցաշարում 3-րդ լավագույն վարկանիշն ուներ:

$10.000 մրցանակային ֆոնդ ունեցող մրցաշարի եզրափակչիչ հանդիպումն Ամիրաղյանը կանցկացնի հունվարի 31-ին:

22-ամյա Անի Ամիրաղյանը ՀՀ առաջին ռակետն է:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---