ՀՀ-ն ազատ տնտեսությունների վարկանիշում 54-րդն է՝ 178 երկրից

ՀՀ-ն ազատ տնտեսությունների վարկանիշում 54-րդն է՝ 178 երկրից

PanARMENIAN.Net - Հայաստանը հայտնվել է տնտեսական ազատության վերաբերյալ վարկանշային ցանկի 54-րդ հորիզոնականում։

Տնտեսական ազատության ինդեքսը հաշվարկում են ամերիկյան Heritage Foundation հետազոտական ինստիտուտն ու The Wall Street Journal պարբերականը։Ինդեքսը հրապարակվել է Heritage Foundation-ի կայքում։

Ցանկում ընդգրկված է 178 երկիր։

Հայաստանը, հավաքելով 67.0 միավոր, հայտնվել է երկրների խմբում, որոնց տնտեսությունը համարվում է «չափավոր ազատ»։

2015-ին ՀՀ-ն հավաքել է 67,1 միավոր՝ զբաղեցնելով 52-րդ տեղը, գրում է Tert.am-ը։

Վրաստանը հայտնվել է 23-րդ տեղում՝ 72.6 միավորով, Ադրբեջանը՝ 91-րդ տեղում՝ 60.2 միավորով։ Թուրքիան ցանկում հայտնվել է 79-րդ տեղում, Իրանը՝ 171-րդ տեղում, իսկ Ռուսաստանը զիջել է դիրքերը 10 կետով՝ հասնելով 153-րդ հորիզոնականին։

Ամենաազատ տնտեսություններով երկրներ են ճանաչվել, ինչպես և մեկ տարի առաջ, Հոնկոնգը, Սինգապուրը և Նոր Զելանդիան, իսկ ոչ ազատ՝ Վենեսուելան, Կուբան և ԿԺԴՀ-ն։ ԱՄՆ-ն ցանկում զբաղեցրել է 11-րդ տեղը, իսկ Չինաստանը՝ 144-րդ:

Վարկանշային ցանկը կազմողները հաշվի են առնում տնտեսական ազատության մակարդակը, որը նրանք գնահատում են տասը չափորոշիչի հիման վրա: Դրանցից են սեփականության իրավունքների երաշխիքը, կոռուպցիայից ազատությունը, պետական ծախսերի արդյունավետությունն ու թափանցիկությունը, առևտրի ազատությունը և աշխատաշուկայի ճկունությունը։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---