Դամասկոսում ահաբեկչության հետևանքով զոհվածների թվում հայեր չկան

Դամասկոսում ահաբեկչության հետևանքով զոհվածների թվում հայեր չկան

PanARMENIAN.Net - Սիրիայում ՀՀ դեսպանության տվյալներով` երկրի մայրաքաղաքԴամասկոսում հունվարի 31-ին տեղի ունեցած խոշոր ահաբեկչություն հետևանքով զոհվածների թվում ազգությամբ հայ քաղաքացիներ չկան: Այդ մասին տեղեկացրել է ՀՀ արտգործնախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, գրում է Tert.am-ը:

Ահաբեկչությունը տեղի է ունեցել սիրիական մայրաքաղաքի շիաների թաղամաս համարվող Սեյիդ Զեյնաբում: Կրկնակի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 76-ի, 110 մարդ վիրավորվել է:

Պայթուցիկներից մեկն ահաբեկիչները պայթեցրել են հեռակառավարմամբ. այն տեղադրված է եղել ավտոմեքենայում։ Միաժամանակ գործողություն է իրականացրել մահապարտ ահաբեկիչը. նա իրեն պայթեցրել է երթուղային ավտոբուսում։ Մի քանի րոպե անց պայթել է ևս մի ահաբեկիչ։ «Ալ-Ջազիրա»-ի հաղորդմամբ՝ ահաբեկչական գործողության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։

Սիրիայի արտգործնախարարությունը նամակ է ուղարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ու կազմակերպության գլխավոր քարտուղարին՝ Դամասկոսի ահաբեկչությունները կոչելով Ժնևյան բանակցությունները տապալելու փորձ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---