Շվեդիայում դիմակավոր մարդիկ հարձակվել են ներգաղթյալների վրա

Շվեդիայում դիմակավոր մարդիկ հարձակվել են ներգաղթյալների վրա

PanARMENIAN.Net - Տասնյակ անհայտներ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում հունվարի լույս 30-ի գիշերը մի շարք հարձակումներ են կատարել ներգաղթյալների վրա, հայտնել է «Ֆրանս Պրես» գործակալությունը: Ականատեսները հայտնել են, որ Ստոկհոլմի փողոցներում նկատել են սևազգեստ դիմակավոր մարդկանց, որոնք ծեծի են ենթարկել ներգաղթյալներին:

Դիմակավոր երիտասարդների խմբերը, որոնք ծայրահեղ աջակողմայն ուժերի կողմնակիցներ են, թռուցիներ են բաժանել` կոչ անելով «ըստ արժանվույն պատժել Հյուսիսային Աֆրիկայի որդիներին»: Նմանատիպ ակցիաների համար միավորվել է մոտ 100 մարդ, որոնք երկու շվեդական ֆուտբոլային ակումբի երկրպագուներ են:

Սակայն, ոստիկանությունը դեռ ոչ մի դիմում չի ստացել ներգաղթյալների վրա հարձակման մասին: Առնվազն 3 մարդ ձերբակալվել է հասարակական կարգը խախտելու համար, մեկը` սառը զենք կրելու, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Վերջին 4 ամսում ավելի քան 5000 դիմում է ստացվել ներգաղթյալների հետ կապված տարբեր պատահարների վերաբերյալ: Շվեդիայի ոստիկանությունը հատուկ` 291 ծածկագիրն է օգտագործում փախստականների հետ կապված դիմումների համար` 450 դիմում է ստացվել ծեծկռտուքի, 559` ծեծի ենթարկվելու, 149-ը` սպառնալիքի, 4 դիմում բռնբարության վերաբերյալ, 37 ինքնասպանության դեպք է գրանցվել, 58 հրկիզում, 96 հաղորդում անհետացած մարդկանց մասին:

Հայտնի է, որ Շվեդիան բնակչության հետ համեմատ ներգաղթյալների ամենամեծ տոկոսն է ընդունել և մտադիր է արտաքսել մոտ 80 000 մարդու, որոնք չեն կարող հավակնել փախստականի կարգավիճակի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---