Տիգրան Սարգսյանը ստանձնել է ԵՏՀ նախագահի պարտականությունները

Տիգրան Սարգսյանը ստանձնել է ԵՏՀ նախագահի պարտականությունները

PanARMENIAN.Net - Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը ստանձնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) նախագահի պարտականությունները: ԵՏՀ-ն Եվրասիական տնտեսական միության գործադիր մարմինն է:

Սարգսյանը հաստատվել է ԵՏՀ նախագահի պաշտոնում 2015-ի դեկտեմբերին` Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում, ԵՏՄ նախագահների կողմից: Սարգսյանն այդ պաշտոնում փոխարինեց ՌԴ ներկայացուցիչ Վիկտոր Խրիստենկոյին:

Փոխվել է նաև հանձնաժողովի կազմը: Եթե նախկինում յուրաքանչյուր անդամ պետություն 3-ական նախարար ուներ հանձնաժողովի կազմում, ապա այժմ` 2-ական: Այսպիսով, ԵՏՀ-ն փետրվարի 1-ից 10 անդամ ունի:

Հանձնաժողովում նոր նախարարի պաշտոն է հաստատվել` ներքին շուկաների, տեղեկայնացման, տեղեկատվական հաղորդակցային տեխնոլոգիաների գծով նախարար: Այդ պաշտոնը զբաղեցրել է Կարինե Մինասյանը, որը նախկինում զբաղեցնում էր Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---