«Կոմերսանտ». Ռուսական А321-ի կործանման գործում թուրքական հետք է հայտնաբերվել

«Կոմերսանտ». Ռուսական А321-ի կործանման գործում թուրքական հետք է հայտնաբերվել

PanARMENIAN.Net - 2015-ի հոկտեմբերին Սինայի թերակղզում ահաբեկչության հետևանքով աղետի ենթարկված ռուսական А321-ի կործանմանը կարող են առնչություն ունենալ թուրքական ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» խմբակցության անդամները, որը կապված է «Իսլամական պետության» հետ: Այս մասին գրել է «Կոմերսանտը»:

Ահաբեկչությանը «Գորշ գայլերի» հնարավոր մեղսակցության մասին «Կոմերսանտին» է հայտնել աղբյուրը ՌԴ հատուկ ծառայություններում, հայտնում է «Դոժդը»:

Կազմակերպությունը գործում է Թուրքիայում 1960-ականներից սկսած: Նրա հիմնադիրն է Ալփարսլան Թյուրքեշը` ծայրահեղ աջակողմյան Հանրապետական գյուղացիական ազգայնական կուսակցության ղեկավարը, որը 1969-ին վերանվանվեց «Ազգայնական շարժման կուսակցության»:

Ինչպես գրում է թերթը, ըստ ռուսական հատուկ ծառայությունների, «Գորշ գայլերը» մասնակցել են մարտական գործողություններին Չեչնիայում, զենք են մատակարարել զինյալներին:

«Գորշ գայլերի» առաջնորդներից մեկը` Ալփարսլան Չելիքն ավելի վաղ ստանձնեց ռուսական Սու-24-ի օդաչուներից մեի սպանության պատասխանատվությունը Սիրիայի տարածքում:

2015-ի հոկտեմբերի 31-ի վաղ առավոտյան ռուսական «Կոգալիմավիա» ավիաընկերության Airbus-321 օդանավը, որը կատարում էր 9268 Շարմ էլ Շեյխ- Սանկտ Պետերբուրգ չվերթը, որը դուրս է եկել Եգիպտոսից Մոսկվայի ժամանակով 6.21-ին, 23 րոպե անց անհետացել է ռադարների էկրաններից: Ինքնաթիռում կար 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամ: Եգիպտոսում աղետի ենթարկված ռուսական А321-ի ինքնագրիչների վերծանմամբ զբաղվող քննիչները հայտնել են, որ գրանցվել է պայթյուն, որը կապված չի եղել շարժիչի խափանման հետ: Նոյեմբերի 17-ին Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը հաստատեց Սինայի թերակղզում կործանված A321 ռուսական ինքնաթիռում ահաբեկչության փաստը։

Ինքնաթիռը պայթեցերել են պրոֆեսիոնալները: Ավելի վաղ ԶԼՄ-ներում մի քանի վարկած հայտնվեց` մեկի համաձայն, ռումբը ինքնաթիռ է տարել հավաքարարներից մեկը, ինքնաթիռը սպասարկող մաքրման աշխատանքներով զբաղվող աշխատակիցների թվից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---