CNN-ի անդրադարձը. Լևոն Արոնյան` «հայկական շախմատի Դևիդ Բեքհեմը» 1 փետրվարի 2016 - 13:04 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան CNN հեռուստաալիքի առցանց պարբերականն անդրադարձել է աշխարհի լավագույն շախմատիստներից մեկին` Լևոն Արոնյանին` նրան բնութագրելով որպես «հայկական շախմատի Դևիդ Բեքհեմ»: «Երբ Լևոն Արոնյանը քայլում է իր հարազատ Հայաստանի փողոցներով, անծանոթները ջերմորեն ողջունում են նրան, ռեստորանները նրան անվճար են հյուրասիրում, իսկ շարքային քաղաքացիներն իրենց երեխաներին ուրախությամբ անվանակոչում են նրա պատվին։ Մի խոսքով՝ Արոնյանն իսկական գանձ է Հայաստանի համար»,- հոդվածում գրում է լրագրող Շինա ՄքՔինզին: Լրագրողը մեջբերում է Արոնյանի խոսքերը. «Երբ կինս առաջին անգամ ինձ հետ Հայաստան էր եկել, մենք միասին գնացինք մեքենաս վառելիքով լիցքավորելու։ Բենզալցակայանի աշխատակիցը հրաժարվեց ինձնից գումար վերցնել, ինչն անչափ զարմացրեց Արիանային, սակայն որոշ ժամանակ անց նա սովորեց նման վերաբերմունքին»: Այնուհետև ՄքՔինզին հիշեցնում է, որ «հետխորհրդային փոքրիկ երկիրը, որտեղ բնակվում է Արոնյանը, ուղղակի ապրում է շախմատով»: Շախմատի նկատմամբ հայերի «համազգային մոլուցքը» հասկանալու համար ՄքՔինզին առաջարկում է պարզապես զբոսնել Երևանի փողոցներով ու հանդիպել բազմաթիվ երիտասարդների ու տարեցների, որոնք շախմատ են խաղում սրճարաններում, այգիներում, բակերում և նույնիսկ՝ ընտանեկան հավաքույթների ժամանակ, գրում է Tert.am-ը: «Հեռավոր 1963-ին, երբ Տիգրան Պետրոսյանն առաջին անգամ նվաճեց շախմատի աշխարհի չեմպիոնի պատվավոր կոչումը, փոքր պետություն Հայաստանին ճանաչեց ամբողջ աշխարհը: Այժմ նրա գործը շարունակում է Արոնյանը, ով համայն աշխարհին բացահայտում է Հայաստանի մտավոր ներուժը»,- եզրափակում է ՄքՔինզին: Լևոն Արոնյանը հայ ուժեղագույն շախմատիստ է, 2005-ի շախմատի աշխարհի առաջնության գավաթակիր, Շախմատային երեք օլիմպիադաների (2006, 2008, 2012), Լինարեսի (2006) և Վեյկ ան Զեեի սուպերմրցաշարերի (2007, 2008, 2012 և 2014), ՖԻԴԵ 2008/2009 Գրան պրիի, Բիլբաոյի Մեծ սաղավարտի (2009, 2013), «Ամբերի» (2008, 2009, 2011), 2009-ի արագ շախմատի աշխարհի մրցաշարի հաղթող է, Ֆիշերի շախմատի աշխարհի մրցաշարի երկակի չեմպիոն է (2008, 2009), բլիցի աշխարհի չեմպիոն (2010)։ ՀՀ կազմում Շախմատի աշխարհի ութերորդ թիմային առաջնության հաղթող 2011-ին։ Հայ գրոսմայստերը կմասնակցի 2016-ի մարտի 10-ից 30-ը կայանալիք հավակնորդների մրցաշարին։ Մրցաշարի հաղթողը կմրցի աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ՝ չեմպիոնական տիտղոսի համար։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |