1 փետրվարի 2016 - 14:17 AMT
Հայ-լեհական ընկերությունը Վրաստանին փրկարարական սարքավորումներ է վաճառել

Հայ-լեհական Լյուբավա ԲԸ-ն փրկարարական սարքավորումներ է մատակարարել Վրաստանի արտակարգ իրավիճակների գործակալությանը: Սարքավորումները ձեռք են բերվել Վրաստանում Լեհաստանի դեսպանության կողմից, Լեհական օգնություն ծրագրի ֆինանսական աջակցությամբ:

Վրասանի Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների գործակալության համար ձեռք են բերվել փրկարարական և ռիսկի նվազեցման սարքավորումներ՝ գազադիմացկուն հանդերձանքներ, բժշկական պայուսակներ, վարակազերծման խցիկներ և պնևմատիկ վրաններ:

Արտակարգ իրավիճակների գործակալության մի քանի փրկարարներ վերապատրաստվել են Լյուբավա ԲԸ-ի բազայում՝ ընկերության հաշվին:

Հունվարի 22-ին, Վրաստանում Լեհաստանի դեսպան՝ Անդժեյ Չիեշկովսկին, Ներքին գործերի փոխնախարար՝ Մերաբ Մալանիան, Արտակարգ իրավիճակների գործակալության տնօրեն՝ Զվիադ Կածաշվիլին և Լյուբավա Արմենիա ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն՝ Յարոսլավ Ռուխը մասնակցեցին Թիֆլիսում կայացած սարքավորումների հանձնման հանդիսավոր արարողությանը և փրկարարների կողմից կազմակերպված ռադիոմիջուկային պատահարի ցուցադրական վարժանքին:

Նախագիծը իրականացվել է Լյուբավա Արմենիա ՓԲԸ-ի համակարգմամբ:

«Լյուբավա-Արմենիա» ընկերությունը համատեղ հայ-լեհական ձեռնարկություն է, ի թիվս այլ ապրանքատեսակների, արտադրում է կեղծ թիրախներ, վրաններ, սաղավարտներ, զրահաբաճկոններ, քողարկող ծածկեր: Հայաստանի կառավարությունը մոտ 400 մլն դրամ («Չարենցավանի հաստոցաշինական գործարան» ԲԲԸ գույքը՝ վարչական, արտադրական մասնաշենքեր և հարակից հողատարածքներ) է ներդրել հայ-լեհական ռազմարդյունաբերական ընկերությունում՝ լեհական կողմից ակնկալելով մոտ $10 մլն ներդրում: $2 մլն-ը դեռ 2013-ի օգոստոսից մեկնարկած շինաշխատանքները կատարելով է ներդվել, իսկ մյուս մասը նախատեսված է տեխնոլոգիական սարքավորումների ձեռքբերման, կադրերի պատրաստման և արտադրության կազմակերպման համար: Բաժնետոմսերի 51%-ը պատկանում է լեհական կողմին, 49%-ը՝ հայկական:

Դեռ 2014-ի հոկտեմբերին գործարկված հայ-լեհական «Լյուբավա Արմենիա» գործարանի արտադրանքն արդեն պահանջարկ ունի: 2014-ի հուլիսին է Կառավարությունը հաստատել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի առաջարկած որոշման նախագիծը, որով Հայաստանը մոտ 400 մլն դրամ է («Չարենցավանի հաստոցաշինական գործարան» ԲԲԸ գույքը՝ վարչական, արտադրական մասնաշենքեր և հարակից հողատարածքներ) ներդրել հայ-լեհական «Լյուբավա-Արմենիա» ռազմարդյունաբերական ընկերությունում՝ լեհական կողմից ակնկալելով մոտ $10 մլն ներդրում: $2 մլն-ը դեռ 2013-ի օգոստոսից մեկնարկած շինաշխատանքները կատարելով է ներդվել, իսկ մյուս մասը նախատեսված է տեխնոլոգիական սարքավորումների ձեռքբերման, կադրերի պատրաստման և արտադրության կազմակերպման համար: «Լյուբավա-Արմենիա»-ի բաժնետոմսերի 51%-ը պատկանում է լեհական կողմին, 49%-ը՝ հայկական: